Այսօր՝ 2016 թվականի փետրվարի 13-ին, Վազգեն Մանուկյանը դառնում է 70 տարեկան:
Վազգեն Մանուկյանի կյանքն ու գործունեությունը սերտորեն կապված են Հայաստանի պատմության հետ՝ սկսած 60-ականների ազգային զարթոնքից մինչև մինչև 1988-ի Արցախյան շարժում և ազատամարտ, Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրում:
Նա Հայոց համազգային շարժման գաղափարախոսն է ու ՀՀՇ վարչության առաջին նախագահը, ԱԺՄ կուսակցության հիմնադիրը: 1990-1991-ին՝ մեկ տարի, նա Հայաստանի վարչապետն էր, իսկ 1992-1993-ին՝ պատերազմի ամենածանր շրջանում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Նրա աստղային ժամը 1996-ի սեպտեմբերն էր, երբ նա, փաստացի հաղթեց նախագահական ընտրություններում, սակայն նախագահի պաշտոնում մնաց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ “շնորհիվ” ուժային կառույցների ղեկավարների՝ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Վանո Սիրադեղյան, ինչպես նաև Արցախի իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Բաբայան:
ԱՆԻ կենտրոնը ներկայացնում և հիշեցնում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի անդամների սեպտեմբերի 26-ի կեսգիշերային հեռուստաելույթների սղագրությունը: Սրանք այն մարդիկ էին, որոնք կեղծիքով և բռնությամբ նախագահի պաշտոնին պահեցին Տեր-Պետրոսյանին՝ շեղելով Հայաստանի պատմության ընթացքը:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀՀ նախագահի նստավայրում հավաքվել են բոլոր ուժային նախարարությունների և հանրապետության ղեկավարները` իրենց կոլեգիայի անդամների հետ: Հավաքվել են, որպեսզի իրենց կարծիքն արտահայտեն, իրենց տեսակետը` կատարվող դեպքերի մասին: Այն, ինչ այսօր կատարվեց Երեւան քաղաքում, կոնկրետ` քաղաքի կենտրոնում, դա մեր թշնամու ամենամեծ երազանքն էր, որը կարողացավ իրականացնել արկածախնդիրների ձեռքով: Եթե մենք իրադարձությունները թույլ տանք, որպեսզի ընթանան նույն հունով, ապա Հայաստանը առնվազն վեց տարի ետ կնետվի 1991-92 թվականները: Երբ չկար իշխանություն, երբ կային տասնյակ կուսակցություններ եւ ռազմական ջոկատներ, երբ բզկտում էին իրար, և գերմարդկային ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հանրապետությունը դարձնել հանրապետություն, բանակը դարձնել բանակ, իշխանությունը դարձնել իշխանություն:
Եթե մենք թույլ տանք, որ իրադարձություններն ընթանան այն հունով, որը ծրագրել են արկածախնդիրների, դավաճանների մի ոհմակ, ապա կունենանք այն նույն վիճակը, ինչ եղավ մեկ-երկու տարի առաջ Ադրբեջանում, ինչը հանգեցրեց Ադրբեջանի 6-7 տարածքների կորստին: Ինչը կա այսօր հայաստանում, և ինչից, մենք կարծում էինք, արդեն վերջնականապես խուսափել ենք: Ես համոզված եմ խուսափել ենք դրանից: Ուղղակի ուզում եմ խնդրել մեր ժողովրդից մի վերջին անգամ, որպեսզի կուլ չգնա արկածախնդիրների ամբիցիաներին, չստիպի բանակին, որը կարողացավ թշնամու դեմ ջախջախիչ հաղթանակներ տանել, վերածվել կարգուկանոն պահպանող բանակի:
Եվ պիտի հասկանանք, որ վերջին, թերեւս հազար տարվա մեջ երբեք ազգային հաղթանակներ չենք ունեցել: Եվ այս չորս-հինգ տարիների ընթացքում ոչ ոք չկարողացավ ներսից ազդել հանրապետության միասնականության վրա, մեր բանակի միասնականության վրա, մարտական ոգու վրա, և մենք մեր ձեռքով ուզում ենք խախտել միասնականությունը: Վերջապես մենք պիտի մեկ անգամ գոնե ամբողջ պատմության ընթացքում ապացուցենք, որ միասնական ազգ ենք: Եվ գոնե մեկ անգամ մեր հաղթանակած ճանապարհից չպիտի ետ կանգնենք իշխանիկների իշխանատենչ ու դավաճանական կեցվածքի պատճառով:
Այստեղ հավաքված են մեր կոլեգիայի անդամները, որպեսզի ողջ հայ ժողովուրդը հասկանա, որ սա սոսկ պաշտպանության նախարարի խոսք չէ, ՆԳ նախարարի խոսք չէ, մենք արտահայտում ենք մեր բոլոր ընկերների կամքը, բանակի ողջ հրամանատարություը միանշանակ կողմնակից է արյունով նվաճված խաղաղությունը վտանգի չենթարկելու, ստահակներին չզոհաբերելու, եւ եթե մարդիկ, որոնք իրենց քաղաքական պարտությունը փորձում են վերածել ուժային միացությունների, կարծում են հաջողություն կունենան, միանշանակ սխալվում են: Այս դեպքերից հետո, եթե անգամ իրենք հավաքած լինեին 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու եւ չեն ընդունել:
Եվ եթե կան մարդիկ, որոնք ուզում են հայաստնը դարձնել քաղաքացիական պատերազմի թատերաբեմ, որոնք ուզում են զրոյի հավասարեցնել մեր բոլոր ռազմական հաղթանակները, մեր պետության անվտանգությունը վաղը նորից կփորձեն հայտնվել հրապարակում, ես կոչ եմ անում բոլոր մայրերին` ետ պահեք ձեր զավակներին, կոչ եմ անում բոլոր կանանց` ետ պահեք ձեր ամուսիններին: Սա ուղղակի դավաճանական ուղի է: Ես խնդրում եմ` թույլ մի տվեք, որպեսզի հաղթանակած բանակը, որը պատվով է կռվել արտաքին թշնամու դեմ, հանկարծ ու զենք բարձրացնի ներքին թշնամու դեմ: Նրանց, որոնք չունեն այդ բարոյականությունը, ուզում եմ հիշեցնել` չի ստացվի ոչինչ:
Խոսքս ուզում եմ ավարտել Ղարաբաղի կառավարության հայտարարությամբ` շեշտած լինելու համար, ինչ որ ասացի վերաբերվում է ոչ միայն ուժային նախարարություններին, վերաբերում է նաեւ ղարաբաղի կառավարությանը, ղարաբաղի բանակին (կարդում է ). ԼՂՀ-ի կառավարության հայտարարությունը.
«ԼՂՀ կառավարությունը վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիք եւ դավաճանություն ազգային շահերին: Ընտրությունների արդյունքների ուժային մեթոդներով փոփոխության փորձն անթույլատրելի է եւ պետք է խստորեն կանխվի: ԼՂՀ կառավարությունը պաշտպանում է օրենքով ընտրված իշխանություններին եւ զգուշացնում անկարգության կազմակերպիչներին իրավիճակի ապակայունացման համար, որի հետեւանքների համար նրանք պետք է պատասխանատվություն կրեն»:
Չափազանց ամփոփ է և սրա տակ ես դնում եմ նաեւ իմ ստորագրությունը:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ – Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետեւ հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետեւ մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով:
Ես հաստատում եմ լրատվական գործակալությունների այն հաղորդագրությունը, որ Ազգային ժողովի շենքը պաշտպանում էր նաեւ ազգային անվտանգության նախարարության հատուկ ջոկատը և այդ ջոկատը բարեխղճությամբ կատարեց հանրապետության նախագահի հրամանը: Բոլորիս քաջ հայտնի է, որ նրանք տիրապետում են զենքին, ու եթե լիներ հրաման, անպայման կլիներ արյունահեղություն: Ինչպես զարգացան դեպքերը. ես կարող եմ մի երկու խոսքով ասել. մոտ 10-15 հազար մարդ, որ հավաքվել էին հանրահավաքի, նախօրոք պատրաստված լինելով լուրերով, սադրանքներով, Վազգեն Մանուկյանի կոչով շարունակեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայր, որը, ինչպես գիտենք, ԱԺ շենքն է: Վերջին խոսքերը, որ լսել են հանրահավաքի մասնակիցները, հետեւյալն էր` հիմա շարժվում ենք դեպի ԿԸՀ, եթե մեզ ներս չթողնեն` այնտեղ ինչ-որ բաներ պարզելու, ապա մենք ուժով ներս կմտնենք:
Այստեղ մենք ոչ մի սարսափելի բան չենք տեսնում, երբ մի խումբ պատգամավորներ մտնում են ԿԸՀ շենք, գրասենյակ, այդպես տեղի ունեցավ և երեկ, բայց այսօր արդեն պարզվեց, որ նպատակը ոչ թե հանդիպելն էր ԿԸՀ նախագահի հետ, այլ պատրաստվում էր, այսպես ասած, արյունահեղություն, պատրաստվում էր պետական հեղաշրջում: Երբ Ռուբեն Հակոբյանը, Սեյրան Ավագյանը, Շավարշ Քոչարյանը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ մտան ԿԸՀ շենք, արդեն ժողովրդի մեջ լուրեր էին շրջում, թե նրանց պիտի ձերբակալեն, և պատրաստ եղեք, որպեսզի ազատենք մեր նախագահ Վազգեն Մանուկյանին:
Համարյա բոլորի մոտ կային երկաթյա ձողեր, փայտեր, և արդեն ժամը 19:15-ին հայտարարվոց, որ եթե Վազգեն Մանուկյանը դուրս չգա շենքից, ապա մենք կգրոհենք շենքը: Վազգեն Մանուկյանը, բնական է, այդ ժամին շենքից դուրս չեկավ, և արդեն նախապատրաստված ամբոխը սկսեց հարձակումը ԱԺ շենքի վրա: Այսօր ուշ երեկոյան դուք հնարավորություն ունեցաք դիտելու այս պահը, թե ինչպես էին զինորները իրենց պահում, եւ ինչպես էր ամբոխը ջարդում պարիսպները: Եվ ես չեմ կարող չասել, որ պատգամավոր Արշակ Սադոյանը, մի խումբ խուժանի գլխավորությամբ ներս մտավ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի գրասենյակը եւ լկտիաբար ասաց` սրանք են, վերցրեք: Եւ նորմալ մարդու ուղեղի մեջ չի կարող տեղավորվել, որ ԱԺ նախագահին կամ նրա տեղակալին այս ամբոխի միջով ծեծելով, ծանակելով գողացան, հասցրին ինչ-որ մի նկուղ, որտեղ արդեն գտնվում էր Աշոտ Մանուչարյանը: Եւ նա տեսնելով ԱԺ նախագահին, որ արնաքամ է լինում, բժիշկների պնդմամբ նրան տարան հիվանդանոց:
Ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդի այն մասը, որ քվեարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, այլ նաեւ ամբողջ ժողովուրդը կդատապարտի այս մի խումբ դավաճաններին, այդ մի խումբ հանցագործների արարքը, և վստահեցնում եմ, որ այն մարդիկ, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, անպայման պատասխանության կենթարկվեն: Այստեղ ես ուզում եմ ավելացնել նաեւ այն մասին, որ թե՛ երեկ, թե՛ այսօր այս հանրահավաքի մասնակիցների շրջանում տարածել էին այն լուրը, որ իշխանությունները պատրաստվւմ են ձերբակալել, պատժել այն մարդկանց, ովքեր եղել են Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի անդամներ և նույնիսկ այն մարդկանց, ովքեր քվեարկել են Մանուկյանի օգտին: Ես կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք այդ լուրերի անհեթեթությունը, և վստահ եմ, որ ոչ մեկի մոտ այդպիսի կասկած չի առաջանում, և ուզում եմ նշել նաեւ, որ հանրահավաքի այն մասնակիցները, ովքեր քրեական հանցագործություն չեն կատարել, նրանք, բանական է, չեն պատժվի:
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ – Ես ուզում եմ ավելացնել, որ փորձ եղավ երկրորդ գրոհը ձեռնարկելու, այս անգամ նախագահի շենքի վրա, և միայն հզոր կրակահերթերը օդ ետ մղեցին ամբոխին: Այնպես որ, նրանք չեն բավարարվել միայն Ազգային խորհրդի շենքը գրավելով: Եվ ես ուզում եմ հիշեցնել. դուք տեսաք կադրերը, որ ԱԺ շենք են մտել միայն մի քանի հարյուր մարդ: Ցուցարարները թեեւ բորբոքված, բողոքով, այնուամենայնիվ մեծ մասը խաղաղ ցուցարարներ էին և, բնականաբար չգնացին հանցագործության, շենքեր ջարդելու, ինչպես մի քանի հարյուրը իրենց առաջնորդող բախտախնդիրների նման: Ամբողջ նենգությունը կայանում է նաեւ նրանում, որ այսօր Դավիթ Վարդանյանն իր անունից իշխանություններին տեղեկացրել էր, որ ոչ միայն չեն պատրաստվում բռնության դիմել, այլեւ կկանխեն ուրիշներին, եթե այդպիսի փորձ արվի:
Հասկանալի է որ մենք առաջին հերթին գրոհը սպասում էինք նախագահի շենքի, ռադիոյի, հեռուստատեսության շենքերի, և բնակաբար, Ազգային ժողովի պատգամավորների և նախագահի թեկնածուներից չէի սպասում պառլամենտի վրա գրոհը: Սա անսպասելի բան էր, մենք այստեղ մեղք ունենք, որ չէինք սպասում: Այդպիսի արկծախնդրություն, որը վերջ է դնում այս բոլոր կազմակեպիչների քաղաքական կարիերային, նրանք որպես քաղաքական գործիչ մեկընդմիշտ դիակ դարձան: Բնակաբար, մարդկային ուղեղը չէր կարող պատկերացնել այդպիսի քայլ: Եւ դուք տեսաք, թե ինչպես, առանց հրազենի, ազգային անվտանգության եւ ոստիկանության ուժերը ինչպես էին դիմադրում և ինչպես ծեծվեցին, փաստորեն, այդ մի քանի հարյուր դագանակներով զինված ամբոխի առաջ:
Ես նաեւ ավելացնեմ, որ կարծում ենք շատ երկար ժամանակ թույլ տվեցինք օրինախախտումներ, չթույլատրված միտինգներ, երթեր, վաղվանից դա չի լինելու: Հիշեցնեմ, որ այսօր արդեն ձերբակալվել են երեք հոգի կազմակերպիչներից: Եվ կձերբակալվեն բոլոր ղեկավարները, հրահրողները: Բոլոր նրանք, ովքեր ղեկավարել են այդ ջարդը և ծեծը: Եվ դուք հեռուստատեսությամբ կտեսնեք, թե ինչի են ընդունակ հոգեգարների մի խումբ, որոնք իրենց քաղաքական գործչի տեղ են դնում, և քաղաքացիների մի տոկոս էլ նրանց քաղաքական գործչի տեղ են դնում:
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
2024-11-28 02:49:00
Ընդդիմությունը՝ իշխանության ›››
2024-11-26 11:23:00
Սենսացիա։Աղազարյանը խոստովանել ›››
2024-11-24 19:30:00
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ›››
2024-11-22 18:52:00
Թրամփը կարգելի հայերին գալ ԱՄՆ ›››
2024-11-22 12:58:00
Ինչ պետք է իմանան ›››
2024-11-22 10:38:00
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը ›››
2024-11-19 11:09:00
Հայաստանում միայն մեկ ›››
2024-11-17 11:37:00
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում ›››
2024-11-17 11:11:00
Գիշերային պաշտոնանկություններ ›››
2024-11-16 17:11:00
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը ›››
2024-11-15 11:10:00
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը ›››
2024-11-14 21:14:00
Խայտառակ հայտարարություններն ›››
2024-11-14 09:59:00
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին ›››
2024-11-13 12:28:00
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում ›››
2024-11-13 11:07:00
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը ›››
2024-11-12 12:41:00
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում ›››
2024-11-12 12:02:00
Անդրանիկ Քոչարյանը ›››
2024-11-11 23:05:00
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ›››
2024-10-17 15:45:00
Ուզում եմ այսօր սրտանց ›››
2024-10-17 14:55:00
Շոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Հարցը
Հայկազ Մակարյանը ներողություն կխնդրի լրագրողից՝ 2 տարբեր դատական հայցերի վճռով
2021-08-31 00:23:00
Օրվա Հարցը
Օրվա Հարցը
Զգուշացնում եմ, լսեք արա, ինձ հանկարծ չփորձեք հունից հանել. 18+
2018-06-18 02:08:00
Օրվա Հարցը
Երբ ստորությունը սահմաններ չունի.....18+
2019-02-28 14:35:00
Օրվա Լուսանկար
Անմահության մարտիկները
2017-04-17 23:14:00
2020-11-14 00:14:00
Սփյուռքում ապրող նիկոլապաշտ հայեր՝ բերաններդ փակեք և մի վայրահաչեք. Ռազմիկ Մարտիրոսյան
Սփյուռքում ապրող նիկոլապաշտ հայեր, իսկը ժամանակն ա,
2023-03-05 20:48:00
«Մամ ջան»… Հռիփսիմե Հակոբյանը սիրով կանանց տոնին ընդառաջ մեր գեղեցկուհի մայրերին նվիրել է իր նոր երգը
Music - @GuroGasparyan Lyrics
- Avet Barseghyan Arrangement
- Karen Sevak Mix & Mastering
2018-02-09 17:58:00
Կոստանդին Պետրոսյան «ՀԱՅԱՍՏԱՆ»
Կոստանդին Պետրոսյան «ՀԱՅԱՍՏԱՆ»
Published on Feb 17,
2018-02-08 14:35:00
Նորայր Ժամհարյան և Թամարա Ժամհարյան «Իմ հասակը»
«Իմ հասակը»
ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ԵՐԳ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ
2017-10-04 14:37:00
ՊՐԵՄԻԵՐԱ. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - «ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ»
ՊՐԵՄԻԵՐԱ. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՒ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵՐ ԵՆ»
2017-09-19 13:23:00
ԼԻԱՆԱ - «Շնորհավոր Լինի»
ԼԻԱՆԱ - «Շնորհավոր Լինի»
Liana-Shnorhavor Lini
Director: Aren
Վազգեն Մանուկյան – 70...Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը 20 տարի առաջ և այսօր...
2016-02-14 01:19:00
Տպել
Թողնել մեկնաբանություն
2024-11-28 02:49:00
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
2024-11-25 19:30:00
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
2024-11-25 10:31:00
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
2024-11-24 19:30:00
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
2024-11-22 10:38:00
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
2024-11-21 20:34:00
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
2024-11-19 11:09:00
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
2024-11-18 10:46:00
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
2024-11-17 11:37:00
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
2024-11-17 11:11:00
Գիշերային պաշտոնանկություններ
Գիշերային պաշտոնանկություններ
2024-11-16 17:11:00
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
2024-11-15 11:10:00
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
2024-11-14 21:14:00
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
2024-11-14 09:59:00
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
2024-11-13 12:28:00
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
2024-11-12 12:41:00
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
2024-11-12 12:02:00
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
2024-11-11 23:05:00
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
2024-10-17 14:07:00
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
2024-10-17 13:16:00
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
2024-10-17 12:31:00
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
2024-10-16 14:16:00
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
2024-10-16 00:19:00
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
2024-10-14 20:59:00
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
Բոլորը ›››
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ
Ամենաընթերցվածները
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
Facebook
2024-10-17 15:45:00
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Այս լուսանկարը ֆբ֊ն հիշեցրեց,ես էլ սիրով տեղադրեցի
2024-10-04 23:39:00
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հայոց եկեղեցու Արևմտյան թեմն ունի տասնյոթ