USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Զինվորը պետք է գնա հայրենիքը պաշտպանի և հաղթանակած վերադառնա տուն. պետությունը պարտավոր է հնարավորինս ապահովել զինվորի անվտանգությունը
2020-10-19 00:03:00
Տպել Տպել

Հանեք ձեր մեջից այն կարծրատիպը, պարոնայք իշխանավորներ և քաղաքական այրեր, որ զինվորը պետք է գնա հայրենիքի համար զոհվելու։ Զինվորը պետք է գնա հայրենիքը պաշտպանի և հաղթանակած վերադառնա տուն։ Պետությունը պարտավոր է հնարավորինս ապահովել զինվորի անվտանգությունը։

Մեկամսյա այս պատերազմը ցույց տվեց, որ հայ զինվորը հիմնականում թիրախավորվում է օդային հարվածով: Մեկ ամսյա այս պատերազմը ցույց տվեց, որ միջին և ավագ հրամկազմի որոշ ապաշնորհ գործողություննների շնորհիվ հայ մարդու, հայ կամավորի անգերազանցելի ոգի ու ոսոխի զինվորից մի քանի անգամ գերազանցող կարողություններն արդյունավետ չօգտագործվեց ռազմի դաշտում ու, միգուցե, նաև, կոտրվեց։
Պատմությունը ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ հաջողությունները փոփոխական են և առերևույթ հաղթողները կարող են խայտառակ պարտություն կրել։ Դրա լավագույն օրինակն ինչպես հայրենական պատերազմն էր, այնպես էլ իննսունականների Արցախյան հերոսամարտը։ Անհրաժեշտ է.
ա. Օդային պաշտպանությունը պետք է կառավարվի բացառապես հայկական զինուժի կողմից, առանց որի հայ զինվորը դառնում է անպաշտպան թիրախ։
բ. Հրամանատարների առաջ պետք է խնդիր դնել, ինչպես նաև օժտել տեղում ինքնուրույն որոշում կայացնելու լիազորությամբ։ Ընդ որում, հրամանատարը պատասխանատու է ինչպես ամեն զոհված ստորադասի, այնպես էլ դիրքերը լքած անձի համար։
գ. Իննսունականների Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ երբ հայկական կողմը մղում էր պաշտպանական, դիրքային կռիվ, զիջում էր դիրքերը, տալիս անթիվ զոհեր, տարածքներ, քանի որ և մարդաքանակով, և զինտեխնիկայով զիջում էր։ Երբ մի քանի դաշտային հրամանատարներ հրաժարվեցին պաշտպանական մարտեր մղելուց և վարեցին հարձակողական մարտեր, իրավիճակը կտրուկ փոխվեց։ Ընդ որում, տարածքներն ազատագրելուց հետո անմիջապես շարժվում էին առաջ, որպեսզի թվաքանակով գերազանցող թշնամին չհասցնի տեղադիտարկում կատարել և թիրախավորել։
դ. Անհրաժեշտ է օրենքի ուժով ստեղծել միասնական շտաբ, որն օպերատիվ կարգով պետք է ղեկավարի թիկունք-առաջնագիծ կապը։ Անհրաժեշտ է արգելափակել թշնամու տեղեկատվական, լրատվական դաշտը։
ե. Տասնութից մինչև յոթանասուն տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչներն, առանց բացառության, անգամ հաշմանդամները, բրոնյա ունեցող չինովնիկները, պետք է ներգրավված լինեն այս պատերազմում յուրաքանչյուրն ըստ իր հնարավորության։ Ընդ որում, լիազոր մարմինը պատասխանատու է իր նշանակման համար։
զ. Պետական կառավարման մարմինները պետք է աշխատեն արտակարգ ռեժիմով, բացառապես կանանցով, իսկ պետական լիազոր մարմինը պետք է հրապարակի այն պետական աշխատողների անունն ու պաշտոնը, ովքեր ներգրավված են ռազմական գործողությունների մեջ։
է. Սահմանամերձ շրջանների ազգաբնակչությանը պետք է զինել, ստեղծել համայնքային գիշերային հերթապահություններ:
ը. Բոլորը պետք է համախմբվեն և սատարեն երկրի քաղաքական իշխանությանը։

Անկախ ամեն ինչից, ոսոխը պարտվելու է, անգամ եթե պետությունը չկարողանա պետական մակարդակով պաշտպանելու իր քաղաքացու անվտանգությունը, հարյուր հազարավոր փոքր դիվերսիոն, պատժիչ ջոկատներով տեր ենք կանգնելու մեր արժանապատվությանը, ինչպես
իննսունականներին։
Աստված օրհնի Հայաստանը
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
#ՀԱՂԹԱՆԱԿ✊

Այս նյութը դիտել են - 2201 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook