USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աստված ինձ չներեց, որ Հայրենիքս իրենից շատ սիրեցի......
2020-10-19 13:03:00
Տպել Տպել


«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին հերոսաբար զոհվել է Արցախում, Ֆեյսբուքի իր էջում գրել է

«Ես իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ տվեցի, իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ:

Աստված ինձ չներեց, որ Հայրենիքս իրենից շատ սիրեցի......
Ես գիտեմ, որ հարյուրավոր, գուցե նույիսկ հազարավոր մարդիկ կցանկանան ինձ ցավակցել.... Շնորհակալ եմ բոլորից, բայց ես պահանջելու եմ բոլորին երբևէ չգալ ու չփորձել ցավակցել....
Ես ցավակցելու կարիք չունեմ, ինձ նման հազարավոր մայրեր կան հիմա:
Բայց ունեմ պահանջ.....
1. Ինձ համար ամենամեծ ցավը վերջին օրերին հնչող հայտարարություններն են, թե ճակատում զինվոր է պետք: Եթե ուզում եք ցավս կիսել, ապա հորդորեք ձեր ամուսիններին, եղբայրերին ու որդիներին ճակատ գնալ՝ շարունակելու մեր որդիների գործը, հասնել հաղթանակի, որովհետև միայն հաղթանակի դեպքում մեր որդիների կորուստը իմաստ կունենա, և մեր կորստի ցավը կմեղմանա.....
2. Յուրաքանչյուր ցավակցող թող որդուս՝ Մենուայիս անունից հստակ գումար փոխանցի Հայաստան համահայկական հիմնադրամին:
Այսքանը:
Վաղը ես կվերադառնամ դպրոց և «Հայ ասպետը» կվերածվի ճակատի համար աշխատող շտաբի: Նրանք ովքեր ուզում են մեր կողքին լինել, 2 օրից զանգահարեք, կասենք՝ ինչ անել»:

Այս նյութը դիտել են - 2391 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook