- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարություն է տարածել, որտեղ հայ սպառողներին կոչ է արել չբոյկոտել Թուրքիայից արդեն Հայաստան ներկրված ապրանքները։ «...Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով՝ մենք ոչ թե վնասում ենք թուրքական կողմին, այլ՝ դժվար կացության մեջ դնում հայաստանցի ներկրողներին, որոնցից շատերն ունեն նաև վարկային պարտավորություններ», - մասնավորապես՝ հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահը։
Նա նաև կոչ է արել արտադրողներին և թուրքերի հետ աշխատած գործարարներին՝ հաստատելու նոր գործարար կապեր, համագործակցելու արտերկրի նոր շուկաների հետ՝ ներքին պահանջարկը լիարժեք բավարարելու համար։
Ինչպես հայտնի է, օրերս Կառավարությունը որոշում էր ընդունել՝ արգելելու թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը, որն ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 31-ից: Լուրը բավական ցավոտ է ընդունվել Թուրքիայից Հայաստան տարբեր տեսակի ապրանքներ ներկրող ու Հայասանում դրանց վաճառքով զբաղվող շերտի կողմից, քանի որ շատերը հենց նմանատիպ գործունեություն ծավալելով է, որ հոգում են սեփական հանապազօրյա հացի խնդիրը, փակում բանկերից վերցրած վարկերը:
Ավելին՝ ակնհայտորեն տուժողների շարքերում են հայտնվում ոչ միայն առևտրականներն, այլև բնակչության այն հատվածը, որը լայնորեն սպառում է թուրքական ապրանքներն՝ առաջին հերթին դրանց էժանությանը տրվելով: Ընդ որում՝ խոսք է գնում ապրանքների բավական լայն տեսականու մասին,որի մեջ մտնում է ոչ միայն հագուստ:
Պատերազմն, իհարկե, իր օրենքներն ունի, և միանշանակ է, որ Կառավարության վերոհիշյալ որոշումը միանգամայն տեղին է ու անայլընտրանքային:
Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ հենց նմանօրինակ ճգնաժամային իրավիճակներում է, որ ի հայտ են գալիս այն բացերը, որոնք գուցե խաղաղ ժամանակ այնքան էլ զգալի չեն լինում: Տվյալ պարագայում ակնհայտորեն գործ ունենք նմանօրինակ իրավիճակի հետ, որը հետևանք է Հայաստանի տնտեսության, սպառողական շուկայի ցավալի առանձնահատկությունների: Փոխարենը տեղական արտադրանքին զարկ տալու, բոլոր ապրանքատեսակների մասով ինքնաբավության ձգտելու (գոնե այնպիսիների ուղղությամբ, որոնց արտադրությունը Հայաստանում կազմակերպելը բարդ չէ, իսկ շուկայական գներն էլ մրցունակ են լինում), կամ գոնե մեզ համար բարեկամ երկրներից ներմուծում իրականցնելու, օրինակ՝ ԵԱՏՄ երկրներից, պետությունը շարունակաբար «աչք է փակել» Հայաստանի սպառողական շուկայի՝ Թուրքիայից բերված ապրանքներով ողողված լինելու փաստի վրա:
Հիմա՝ պատերազմական այս կրավիճակում, փաստորեն, տնտեսությունն երթարկվում է հերթական սթրեսի, և բոլորովին պարզ չէ, թե որքանով կհաջողեն գործարարներն՝ արագորեն կոմպենսացնելու բացը: Պետք է նկատի ունենալ, որ պատերազմում հաջողությունը կախված է նաև թիկունքում տիրող իրավիճակից, և եթե այնտեղ քաոտիկ իրավիճակները շատանան, ապա հայոց բանակին հաղթանակը չափազանց դժվար կարող է տրվել: Է՛լ չասած հետպատերազմական շրջանի մասին, որին դեռ պետք է պատրաստվել ու կարողանալ դիմակայել անխուսափելի դժվարություններին:
Միաժամանակ չափազանց էական է հասկանալը, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո էլ Թուրքիան չի դադարելու մեզ համար մնալ թշնամական երկիր, ուստի՝ շեշտը պետք է դրվի ոչ միայն ներկա պահին թուրքական ծագման ապրանքատեսակների ներմուծման արգելքի վրա, այլև՝ դրանց մշտական փոխարինիչների փնտրտուքի. ինչպես որ ՀՀ-ում արգելվում է ադրբեջանական ծագման ապրանքների վաճառքն, այնպես պետք է լինի և թուրքկանի դեպքում: Իսկ դrան հասնելու համար գործուն ջանքեր են պետք՝ բացի բարի ցանկություններից: Այսինքն՝ մենք պետք է հստակ կողմնորոշիչներ ունենանք տնտեսական քաղաքականության մշակման առումով՝ ելնեով առաջին հերթին մեր երկրի ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական առանձնահատկություններից. չի կարելի զբաղվել թուրքական բանակի անուղղակի ֆինանսավորմամբ: Թե չէ միայն Սփյուռքից հավաքագրվող փողերի վրա հույս դնելով՝ երկար չենք դիմանա նույնիսկ այն դեպքում, եթե հարյուր տոկոսով բացառենք կոռուպցիոն ցանկացած դրսևորում, ինչը, թերևս, հասարակ ուտոպիա կլինի...
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ