USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մենք ո՞ւր ենք գնում մեկամսյա հաղթելու կոչերից հետո, մեր այնքան զոհերից հետո...
2020-10-27 20:26:00
Տպել Տպել
Հոկտեմբերի 27։

Պատերազմական դառնակսկիծ օրերի մեկ ամիս։
Այսօր մի քանի անգամ գրեցի ու ջնջեցի տողերս, առաջին անգամ ցանկություն ծնվեց քաղաքագետ լինել ու ճիշտ գնահատական տալ իրավիճակին։
Մեր հայացքը պատերազմական անցած օրերում է, որ հառել ենք այս մեկ ամսում «հաղթելու ենք» ոգեղեն կոչին, որին հակադարձում են այս օրերին ցավոտ փոխզիջումների մասին նախազգուշացումները։ Պետական կառույցից հնչվող ցավալի կոչը լսող զինվորն անգամ դեռ արձագանքում է նրան իր խրոխտ ու հաղթական կեցվածքով, որ հաղթելու են։
Թիկունքը պահող ուսուցչուհիս սովոր է եղել միշտ էլ այս կյանքում լույսի շող տեսնել ու իր մի պատառ հավատով անգամ երբևէ չի կոտրվել... Ես ցանկանում եմ իմ երկրի տերերին խրոխտ կեցվածքով տեսնել` ի դեմս ամբարտավան ալիևների ու էրդողանների և նրանցից սնվող ոճրագործների...
Վհատությունը հայի համար չէ, պետք է նրանք իրենց բռունցքները սեղմեն, ու նրանց ահեղ պայքարի ոգեղեն կոչը սարեր շուռ տա, այլ ոչ թե Արցախի շրջափակման ու տարածքներ հանձնելու անելանելիության կոչով թևաթափ անեն մեզ։
Մեկ ամիս է, ինչ շատ-շատերի հետ պատվով տարել եմ հրետակոծության սարսափները, անարցունք եմ սգացել մեր զոհերին, ամուր գրկել եմ ապրելու ու հարատևելու հավատս, որ երբևէ այն չկորցնեմ...
Բայց երեկվա ՀՀ վարչապետի ելույթն ինձ սթափեցրեց...
Մենք ո՞ւր ենք գնում մեկամսյա հաղթելու կոչերից հետո, մեր այնքան զոհերից հետո, այնքան շատ ավերածություններից հետո, մեր անհայտացած զինվորներին չգտնելուց հետո...
Չգիտեմ` ուր ենք գնում, ապրելու թե չապրելու դեպքում էլ մենք պիտի հաղթական ու պատվով գնանք մեր անցնելիք ուղին։
Ես մերժում եմ բոլոր հուսահատական նվնվոցները, որոնք պիտի սպանեն ինձ իմ հայրենիքում, անգամ մեր չգոյությամբ Արցախը պիտի հարատևող կյանք ունենա...
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 2020 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook