USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սա բնական աղետ չէ, ո՛չ էլ` տնտեսական, որ կարող է վերականգնվել, սա մարդկային անդառնալի աղետ է, սերնդի ու ժառանգականության ոչնչացում ...
2020-11-02 08:27:00
Տպել Տպել

Նոյեմբերի 2։

Ցավից տնքում է մի ամբողջ ազգ...
Այս անգամ էլ համատարած սուգը նորից այցելեց մեզ, երբ առավոտյան մոռացած հրետակոծություն ու օդային տագնապ` սարսափելի մի նոր գույժ լսեցինք։ Նոր զոհեր ու վիրավորներ, մտերիմ ու հարազատ դեմքեր, որ անցած օրերում երևում են ինձ ծանոթ ու անծանոթ դպրոցականների տեսքով...
Մոտիկից զգում եմ այն մեծ կսկիծը, որ կարողանում են տանել որդիներ կորցրած հայոց մայրերը։ Անզորություն եմ զգում, որ չեմ կարողանում սփոփել անգամ որդեկորույս մորը, զինվոր թոռնիկին կորցրած տատիկին, եղբորը սգացող դպրոցականին...Արմեն անվան կողքին նոր անուններ են ավելանում ու կսկծացող սրտեր, երբ չեն կարողանում անգամ հարազատի հուղարկավորությանը մասնակցել։
Նորից կրկնվում է..92_ը, երբ երանի էինք տալիս նրանց, ովքեր հուղարկավորողներ ունեին։ Այս պահին սիրս կծկվում է, երբ որդեկորույս մայրն արտասվախառն երանի է տալիս նրանց, ովքեր վիրավոր են...
Մեզ մոտ սուգ է, երեք մանկահասակ երեխաներ որբացան... Եվ որքան այդպիսի երեխաներ, որքան սգավոր մայրեր, որքան սրբացված անուններ, որ ամուսնական մահիճ չտեսան, մանկան ճիչ չլսեցին...
Սա բնական աղետ չէ, ո՛չ էլ` տնտեսական, որ կարող է վերականգնվել, սա մարդկային անդառնալի աղետ է, սերնդի ու ժառանգականության ոչնչացում քար աշխարհի անտարբեր հայացքի առջև։ Սարսռում եմ, երբ անգամ տղամարդն է վշտամորմոք արտասվում, երբ կողքիս սգավոր մայրն է աղաչում, որ իրեն թույլ տան գյուղ գնալ` մասնակցելու որդու հուղարկավորությանը, որ նույնքան վտանգավոր է` գիշերվա խավարում, մի քանի հոգով, հրետակոծության վտանգի տակ։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1480 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook