USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ես լսում, կարդում եմ նրա խոսքը, թե վրեժ ենք լուծելու...Ումի՞ց,
2020-11-10 19:07:00
Տպել Տպել

Նոյեմբերի 11։

Շատ թեթև ձեռքով մենք կորցրինք Արցախ։ Մենք կորցրինք սերունդ, դարձանք անհայրենիք...
Ու այս մեծագույն աղետի կողքին հնչում է ՀՀ վարչապետի խոսքը, որ իրենք պայքարելու են։
Ուզում եմ հարցնել, թե ում դեմ է պայքարելու և կամ այդ պայքարից հետո նա կարողանալու՞ է ետ վերադարձնել մեր կորսված հայրենիքը։
Ես լսում, կարդում եմ նրա խոսքը, թե վրեժ ենք լուծելու...Ումի՞ց, գոնե այդ վրեժը լուծելով` հանգստություն կբերի՞ մեր սպանված հոգիներին, որտեղ ունայնություն է տիրում այս օրերին։ Նրա խոսքը, թե մենք հաղթելու ենք, ինձ առավել շատ հունից հանում է։ Ու դառնացած սիրտս ծառս է լինում տեղից, թե պետական այս պաշտոնյան, ով մեր չգոյության փաստաթուղթը ստորագրեց, տեսնես ի՞նչ հաղթելու մասին է խոսում։
Երանի չլսեի ու չիմանայի, որ մարդը ցանկանում է պայքարել ու վրեժ լուծել նրանցից, ովքեր ձգտում են իրեն պաշտոնանկ անել, ու այդ նույն մարդը համոզված է, որ հաղթելու է։
Քաղաքական դաշտում ոչ մեկի կողքին կանգնած չեմ, բայց կշեռքի նժարներին եմ դնում Արցախն ու վարչապետի պաշտոնը, նկատում, որ մեր նախնիներից մեզ ժառանգած հայրենի հողը այն փաստաթուղթը ստորագրելիս շատ ավելի թեթև էր կշռում, քան այդ պաշտոնը, որի համար պայքարում է մարդը, որ հաղթի։
Ես ամաչում եմ, որ նախնյաց հայրենիք կորցնելուց հետո աթոռապաշտության կոչերի եմ առերեսվում, երբ այդ կորցրած հայրենիքի կողքին մատղաշ տղաներ ունենք կորցրած, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած մի հրաշալի սերունդ։

Չգիտեմ` այսքանից հետո ես իրավունք ունե՞մ դասավանդելու, երբ սերնդին սերմանած իմ արդարությունը բախվել է անարդարության դաժան պատին, որի հարվածից ուշքի չեմ գալիս։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1161 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook