USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հիմա ինչպե՞ս մարսել այս ստորացուցիչ պարտությունը, որ և՛ կորցրինք, և՛ այնքան մեղավոր դարձանք, որ մեզանից փոխհատուցում են պահանջում
2020-11-12 23:50:00
Տպել Տպել

Նոյեմբերի 13։

Ատում եմ այն գրիչը, որը կորստի մատնեց Արցախը, ու նաև ոչ մեկը չասի, որ հակառակ դեպքում այսպես կլիներ, երբ 42 օր տեսանելի դարձրին, որ հաղթելու ենք ու հանկարծ 43_րդ օրը պարտվեցինք։
Այդ փաստաթուղթը ստորագրողը պատկերացնու՞մ էր, որ հարևան երկրի մոլագար նախագահը հետո իրենից փոխհատուցում էր պահանջելու...
Տեսնես հիշե՞ց, որ այդ պատերազմում հայեր գլխատվեցին, այն էլ` 100 դոլլար պարգևավճարով։ Գոնե բարձրացրե՞ց հարց, թե միջազգային մարդասիրական օրենքներին հակասող նրանց ոճրագործությունների համար ինչ պատժամիջոց են սահմանում այդ անօրեններին։
Այն որ ահաբեկիչների ներկայությունը ժխտում էին թշնամի երկրների երկու դահիճները, այդ գերի ահաբեկիչներին գոնե հակադրե՞ց նրանց խարդավանքներին...
Խաղաղ բնակիչներ կորցրինք, որ պատերազմական օրենքներից դուրս էր, մշակույթ կորցրինք դեռ պատերազմական օրերի հրետակոծության տակ, ի՞նչ փոխհատուցում պահանջվեց այդ անօրեններից...
Հանկարծակի պատերազմ սանձազերծեցին, որ հակասում է պատերազմի օրենքներին, երեք հրադադար թե զինադադար խախտեցին, ի՞նչ պատժամիջոցներ սահմանվեցին այդ ուխտադրուժների համար։ Երևի թե ոչինչ, հաղթելով եկանք, ու հանկարծ ինչ_որ փաստաթղթով խաղաղություն մուրացինք մեր հայրենիքի կորստյան գնով, նրանց փախստականներին տեղ տալու, մեր բնիկ ժողովրդին տեղահան անելով...
Եվ որքան շատ եմ հակադրվել, որ «ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր» հայտնի խոսքը մեզ համար չէ։ Հիմա ինչպե՞ս մարսել այս ստորացուցիչ պարտությունը, որ և՛ կորցրինք, և՛ այնքան մեղավոր դարձանք, որ մեզանից փոխհատուցում են պահանջում։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1873 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook