- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայաստանն օրավուր, ցավոք, հայտնվում է է՛լ ավելի խորը փոսի մեջ, իսկ պետականության հետագա գոյությունն այլևս վտանգված է միանգամայն շոշափելի կերպով, և սա բնավ չափազանցություն չէ:
Ակնհայտ է, որ Արցախի ու ազատագրված տարածքների հանձնումը ադրբեջանցիներին (հայոց բանակը չի պարտվել մարտի դաշտում, այլ դավաճանվել է) ոչ թե բերելու է երկարաժամկետ խաղաղություն թեկուզ հայկական հողերի հաշվին, այլ ընդամենը ստեղծում է չափազանց նպաստավոր ստարտային պայմաններ նույն ադրբեջանաթուրքական տանդեմի համար՝ ասենք մի քանի տարի հետո կամ, ինչու ոչ, շատ ավելի շուտ ինչ-որ մի պատրվակով տոտալ հարձակում գործել ողջ Հայաստանի նկատմամբ. Ալիևի՝ «Էրիվանի» ու Զանգեզուրի մասին արած հայտարարությունները ոչ ոք չի մոռացել:
Այն բոլոր լոլոները, թե հանձնելով հողերն ու Արցախն՝ իշխանությունները փրկել են Հայաստանը, ուղղակի ծիծաղելի մանկամտություն են թվում, չհաջողված ինքնաարդարացում:
Հայ ժողովուրդն, ըստ էության, հրաշալիորեն հասկանում է այս իրականությունն ու հիմա փորձում է ապստամբել կապիտուլյացիոն պայմանագրի դեմ, որն, ի դեպ, ասում են՝ չունի իրավական ուժ, և եթե Հայաստանը սկսի չկատարել դրա դրույթներն, ապա որևիցե միջազգային պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող, քանի որ դա ընդամենը հայտարարություն է՝ ստորագրված ՀՀ-ի, Ադրբեջանի ու ՌԴ առաջնորդների միջև:
Ասել կուզի՝ իրավիճակը դեռ կարելի է փրկել, և դա անելու համար ունենք հաշված օրեր:
Հայաստանյան քաղաքական վերջնախավի հայրենասեր ու ադեկվատ հատվածն այս օրերին փորձում է անել հնարավորինը՝ կանխելու անդառնալին՝ ակնհայտորեն վայելելով ժողովրդի վստահությունը՝ վստահություն, որը, սակայն, պետք է ընկալել ոչ այնքան քաղաքական կոնտեքստում, որքան՝ հայրենասիրական: Այն ցույցերը, որոնք տեղի են ունենում երեկ, այսօր ու վաղը և գուցե հավիտյան, ցույցեր են հանուն անդառնալիի վիժեցման, բայց ոչ երբեք աթոռակռիվ, ինչը, ցավոք, ոչ միայն չի ընկալվում իշխանությունների կողմից (այդ մասին վկայում է «Իմ քայլի» տարածած հայտարարությունը), այլև նույն այդ իշխանությունները, փորձելով երկարաձգել սեփական պաշտոնավարումը, մանիպուլացնում են իրավիճակն ու տեղի ունեցողը ներկայացնում որպես հների վերադարձի փորձ:
Մինչդեռ ստեղծվել է մի իրավիճակ, երբ խոսել հների ու նորերի, սևերի ու սպիտակների մասին, բոլորովին տեղին չէ, ավելին՝ անբարոյականություն է, քանի որ նույն այդ սևերի ու սպիտակների փիլիսոփայությունն է, որ մեզ բերեց-հասցրեց այս իրավիճակին, երբ Ալիևն ուղղակի թքում է հայ ժողովրդի երեսին՝ Հայաստանի փաստացի կապիտուլյացիան համեմատելով ասենք հիտլերյան Գերմանիայի կապիտուլյացիայի հետ, ինչպես նաև բաձրաձայնելով կոմպենսացիայի մասին, որ, ըստ ազերու, պարտադրելու են Հայաստանին:
Այսինքն՝ եթե առաջիկա օրերին հայությունը չի կարողանում կասեցնել խայտառակությունն, ապա ստիպված ենք լինելու վճարել ոչ միայն Արցախ աշխարհով ու ազատագրված տարածքներով, այլև նյութապես. սկսելու ենք ազգովի մուծվել Ալիևին միայն այն բանի համար, որ համարձակություն ենք ունեցել՝ Արցախ ունենալու, պաշպանելու արցախցու՝ իր հողում խաղաղ ապրելու ու արարելու բնատուր իրավունքը:
Եթե իսկապես իշխանությունները մաս չեն դարձել անօրինակ դավադրությանն, ու իսկապես, ինչպես իմքայլականներն են պնդում, Փաշինյանն իր ստորագրությամբ հայրենիք է փրկել՝ ելնելով հայերիս նկատմամբ ունեցած իր «սիրուց» ու գնալով «աձնազոհության», ապա անմիջապես, քանի դեռ ուշ չէ, պետք է հեռանան. ընդդիմության առաջնորդներին ձերբակալելով՝ խնդիրը չի լուծվելու, ավելին՝ նրանց ձերբակալությունը կարող է բերել այլևս քաղաքացիական պատերազմի՝ զինված բախման, քանի որ ակնհայտ է՝ ռազմի դաշտից վերադարձած կամ ճանապարհին գտնվող զինված հայորդիները թույլ չեն տալու այս խայտառակության իրագործումը:
Ասել կուզի՝ նույն «Իմ քայլի» շահերից է բխում սուս-փուս հանձնելն իշխանությունն ու հեռանալը, հակառակ դեպքում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել՝ բոլորովին անկանխատեսելի հետևանքներով:
Հենց այդ նպատա՞կն են հետապնդում իշխանություններն, երբ համառում են ու չեն ընդունում սեփական մեղավորությունը ողջ հայ ժողովրդի նկատմամբ, Արցախը հանձնելը դավադիր պլանի սկի՞զբն է միայն:
Բացարձակապես բացառված չէ՝ նկատի ունենալով այն վիճակը, որում Հայաստանը ներկայումս հայտնվել է նույն այդ իշխանությունների մեղքով:
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ