- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Վարչապետը հայտարարել է՝ արդեն ավելի քան երկու ամիս է՝ Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: «Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման հարցում, ինչքանով է այն պատրաստ լիարժեք աշխատանքի և այս առումով առաջիկայում ինչ անելիքներ կան»,-հայտարարել է Փաշինյանը՝ կարևորելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետ իրականացումը:
Խորհդրակցությունը, որը, փաստորեն, տեղի է ունենում հայտնի իրադարձությունների ֆոնին, բավական խոսուն պետք է համարել: Ի՞նչ է նշանակում սա՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը: Ինչո՞ւ են իշխանությւնները որոշել հենց հիմա թափ հաղորդել այն «հակակոռուպցիային», որի մասին վանկարկումներով Փաշինյանն ու իր թիմը վերցրեցին իշխանությունը, բայց որից հետո չարաշահելով թավիշը՝ այդ հարցում այդպես էլ էական առաջընթաց չգրանցեցին:
Առավել քան ակնհայտ է, որ փորձ է արվելու ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի օգնությամբ մահակ ստեղծել ընդդիմության, նախկինների գլխին՝այն շանտաժի գործիք դարձնելով՝օրակարգից դուրս բերելու իշխանությունների հրաժարականի հարցը, որ այլևս հանրային պահանջ է դարձել: Ընդ որում՝ հավանական է, որ նույնիսկ հիմա այդ գործիքն բանեցվի ընտրողաբար, բացառապես նրանց դեմ, ովքեր կմիանան Փաշինյանի հեռացման պահանջին:
Մյուս կողմից, թերևս, Փաշինյանը փորձելու է շոու սարքել ժողովրդի համար՝ հնարավոր հետապնդումները մատուցելով որպես «թավիշազրկվելու» հաստատ ապացույց. իբր երկրում կարգուկանոն հաստատելու ժամանակն է:
Ի դեպ՝ բացառված չէ, որ դրա հետ մեկտեղ փորձ արվի կապիտուլյացիան մատուցել որպես «թալանչիների» քայքայիչ գործունեության ուղիղ արդյունք, որն իբր գեներացնողները չեն կարողանալու խուսափել պատասխանատվությունից: Ի դեպ՝ սա տեղավորվում է պարտության պատճատները ասենք հարկեր չմուծելու մեջ տեսնելու տրամաբանության մեջ, ինչի մասին խոսել էր վարչապետն իր հայտնի «լայվում»:
Ակնհայտ է, որ Փաշինյանը խնդիրը տեսնում է ոչ թե կատարվածի, ոչ թե պարտության մեջ, այլ՝ այդ պարտությունն իբր շահարկողների: Պատժված են շահարկողները, չի լինի և պարտությունն ու դրա հետևանք հանդիսացող հրաժարականը: Ահա և ողջ տրաբանանությունը:
Այնինչ խնդիրն իրականում հենց պարտությունն է ,այլ ոչ թե իշխանություն ունեցողի անձը: Ալեքսանդր Մակեդոնացին էլ լիներ Հայաստանի ղեկավարն ու պարտվեր այնպես, ինչպես պարտվեց փաշինյանական Հայաստանը, ստիպված էր լինելու րոպե առաջ հեռանալ:
Զուգահեռաբար հարց է, թե ինչո՞ւ կոռուպցիոներներին Փաշինյանը չէր վերացնում կամ պատասխանատվության ենթարկում նախորդ՝ 2,5 տարիների ընթացքում, երբ կարող էր դա անել, ինչո՞ւ էր թավիշ խաղում կամ լավագույն դեպքում պատժում առանձին անհատների, գործ կարում նրանց վրա: Գուցե գիտե՞ր գլխի գալիքն ու «հակակոռուպցիան» պահում էր սև օրվա համա՞ր…
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ