USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
21_րդ դարում հայը դպրոց է վառում, իր կառուցած դպրատունը վառում է հայոց Մեծ եղեռնից 105 տարի հետո....
2020-11-15 22:36:00
Տպել Տպել

Նոյեմբերի 16։

Սիրտ է պայթում, երբ մարդն իր ձեռքերով կառուցած տունը վառում է, նույնիսկ ափսոսում, որ քարն էլ չի վառվում, որպեսզի մոխիր դառնա և ոչինչ չմնա թշնամուն։ Սա հայի դաժան կյանքի մի դրվագ է, որ մնալու է դարերին, սա պատմություն է, որ դաջվելու է բոլորիս հոգում, սա ապտակ է` ուղղված աշխարհի տերերին...
21_րդ դարում հայը դպրոց է վառում, իր կառուցած դպրատունը վառում է հայոց Մեծ եղեռնից 105 տարի հետո....Հայը, որ Դեր Զորի մահվան ճանապահին ավազի վրա տառերն էր սովորեցնում իր մանկանը, հայը, ով սերնդի կրթությունը վեր է դասել բոլոր տեսակի բարիքներից։
Ցասումս չգիտեմ ինչպես արտահայտել, հայի աղաղակին անտարբեր աշխարհին ինչպե՞ս հասկացնել, որ դարերի խորքից եկած մի ազգ նորից կուլ գնաց, մի համեղ պատառ դրվեց մարդասպան ոճրագործների երախում։
Սերունդ կորցրինք, կորցրինք հայրենիք ու նորից կառչած ենք այս սրբազան հողին, և այդ մի կտոր հայրենի հողը կանչում է մեզ։ Այսօր մեր փրկությունը ռուս խաղաղապահներն են, որ պիտի թույլ չտան մեզ սպանելու մեր հայրենիքում։
Աշխարհի նոր քաղաքացի ձևավորելու դարաշրջանի սկիզբն է, երբ հայկական դպրոցներում կրթական նոր նախագծով գրականության ծրագրում նախատեսել էին համաշխարհային գրականության ցանկից մի քանի տասնյակ ստեղծագործություններ ուսումնասիրել ու այդ ցուցակում չկա նույնիսկ մեկ գործ ռուս գրականությունից։ Եվ եթե տարիներ շարունակ ռուսերենը հայկական դպրոցներում պարտադիր էր, ապա այդ նոր նախագծով ռուսերենը դրվում է անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի կողքին, ու թողնվում երեք լեզվի ազատ ընտրության։ Նման դեպքում հավանականություն կարող է լինել, որ նույնիսկ ռուսերենը չընտրվի որոշ դպրոցներում։
Ու՞մ հարցնեմ, երևի ՀՀ վարչապետին, ով կողմ էր այդ խայտառակ նախագծին, որտեղ աղավաղված էր հայ գրականությունն ու հայոց պատմությունը, ու այդ խայտառակության դեմ բողոքողներիս արձագանքել էր, թե իրենց ռազմավարությունը պիտի անցնի, իսկ Հայաստանի կրթության նախարարի խոսքով` մեր աղմուկն իրեն չէր հետաքրքրում, իրենց ռեֆորմը պիտի անցկացնեին։ Այսքանը դեռ պատերազմից առաջ էր, երբ ծաղրում էին այսօրվա դասագրքերը, որոնցով սերունդ ենք կրթել ու դաստիարակել, սերունդ, ում առջև հիմա գլուխ ենք խոնարհում։
Հիմա ուզում եմ հարցնել նրանց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ռուս խաղաղապահները դարձան մեր փրկության երաշխիքը, երբ ռուսաց լեզուն այդ նախագծով հանել էիք պարտադիր ուսումնասիրությունից։
Որքա՞ն սխալներ պիտի հանդուրժենք, մի՞թե այդպիսի սխալների կուտակումից չծնվեց այն մեծ սխալը, որի արդյունքում և՛ սերունդ կորցրինք, և՛ հայրենիք։
Նատաշա Պողոսյան

 
 
Այս նյութը դիտել են - 1575 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook