USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Օր օրի, քարը քարին դնելով կառուցել ենք մեր պայծառ ապագան, սակայն ոմանք չհասկանալով ի չիք դարձրին ամեն ինչ
2020-11-19 10:32:00
Տպել Տպել

Նոյեմբերի 20։

Իմ դասղեկական 11-րդ դասարանի աշակերտների հետ կապ հաստատեցի, առաջարկեցի այս պատերազմական ծանր օրերի մասին իրենց ապրումները թղթին հանձնել։ Ժամեր առաջ իր հարազատ գյուղը` Նոր Մարաղան, կորցրած Մանանա Գալստյանն ինձ ուղարկեց իր վշտամորմոք տողերը, որոնք անհնար էր առանց արցունքների կարդալ։
«Տիկի՛ն Պողոսյան, նախ ասեմ, որ ես շատ եմ կարոտել Ձեզ և իմ դասընկերներին։ Իսկ Ձեր կողմից տրված առաջադրանքն իմ հոգին տակնուվրա արեց, առանց այն էլ արդեն որքան ժամանակ է, խաղաղ չէ։ Հենց այս տողերը գրելուս օրը համընկավ իմ գյուղը հանձնելու հետ։ Հիմա ես ինչպե՞ս շարադրեմ մտքերս, որ կարողանամ ճիշտ արտահայտվել։ Ո՛չ միտքս է ինձ ենթարկվում, ո՛չ ձեռքերս...Վերցրել եմ գրիչս և դողացող ձեռքով ուզում եմ ապրումներս թղթին հանձնել։ Չգիտեմ իմ ցավագին հոգին ում դեմ է չարացած, բայց որ իմ երազանքների կատարմանն արդեն թերհավատ եմ, դա հաստատ կարող եմ ասել։ Մտածում եմ` գուցե մենք այդպես էլ չունեցանք մեր երազած իշխանությունը, որն ամնացորդ կլծվեր երկրի պահպանման, հայկական արժեքներն ամեն ինչից վեր պահելուն, կամ գուցե մենք ի վերուստ Աստծո կողմից պատժվու՞մ ենք...
Չգիտեմ, տիկի՛ն Պողոսյան, չգիտեմ։
Այսօր հանձնում ենք իմ ծննդավայրը, իմ տունը։ Կոկորդս խեղդում են զսպված արցունքներս։ Դժվար է, շատ դժվար։ Օր օրի քարը քարին դնելով կառուցել ենք մեր պայծառ ապագան, սակայն ոմանք չհասկանալով ի չիք դարձրին ամեն ինչ։ Ո՞նց կարող են իմ ապրումները լինել խաղաղ, որ տեսնում եմ մեր զոհվածների նկարները, կարդում անուն առ անուն։ Ալեկոծված են մեր հոգիները, թե երբ կխաղաղվեն, չգիտենք...
Գուցե մենք էլ երբեք չհանդիպենք, սակայն ես հպարտ եմ Ձեզանով, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, Ձեր հրատարակած գրքերն ինձ մոտ են, միշտ կթերթեմ, գուցե դրանից կարոտս մեղմանա։ Շնորհակալ եմ Ձեզ` ինձ կրթելու համար։ Որտեղ էլ լինեմ, ես կպատմեմ Ձեր եռանդի, խիզախության, լավ ուսուցիչ լինելու մասին։ Շնորհակալ եմ»։
Հ.Գ. Այս նամակը կեսգիշերին ստացա, տեղադրեցի իմ էջում` պայմանավորվելով աշակերտուհուս հետ հանդիպել, քանի դեռ երկուսս էլ Հայաստանում ենք։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1055 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook