- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԿՆԵՐԵՍ, ՈՐ ՉԿԱՐՈՂԱՑԱ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ
Ժամանակին սպարապետ Վազգեն Սարգսյանն արձանագրեց, որ ռազմաճակատի հիմնական ծանրությունը Մանվելը վերցրել է իր վրա, պահել ճակատի 60 տոկոսը:
Հայաստանի երրորդ նախագահի կողմից մասնավոր մի զրույցի ժամանակ արձանագրվել է, որ եթե չլիներ Մանվելի կոպտությունը, դաժանությունը, ռազմաճակատի գիծը կճեղքվեր:
Հանրապետության առաջին նախագահը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, Մանվել Գրիգորյանին կանչել է իր մոտ և տեղեկացրել, որ եթե շարունակի առաջխաղացումը, նրան կկալանավորի: Հաջորդ օրը Մանվելի ստորաբաժանումը գրավում է Ֆիզուլին:
Հասարակական-քաղաքական գործիչ, իրավագետ Կիմ Բալայանը պատմել է, որ ՆԱՏՕ-ի մի վեհաժողովի ընդմիջման ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը ազերի նախարարին ծանոթացնում է Մանվելի հետ, Մանվելի միայն ներկայությունից նախարարի ինքնազգացողությունը վատանում է:
Այո, Մանվելն անտաշ էր, կոպիտ էր, դաժան էր, քաղաքացիական կյանքում, ինչպես այդ տարիների բոլոր ռազմական-քաղաքական ղեկավարները, ապրել է օրենքից դուրս, բայց Մանվելը Հայաստանի պատմության մեջ մտավ տարածքներ ազատագրող, պահող, դրանք երկրի նոր տերերին հանձնող զորավար, ով գրչի մի հարվածով հանձնեց հողերն ու մեր արժանապատվությունը ազերի բորենիներին, ու հիմա տարածքներ հանձնելու հետ կապված հազար պատճառ է նշվում, սակայն չի նշվում ամենակարևորը. Եթե մենք այս պատերազմում ունենայինք Մանվելի պես բռի, կոպիտ, դաժան, պատերազմի ժամանակ քաղաքական իշխանությանը չլսող, ըմբոստացող զորահրամանատար, մենք այս պատերազմը տանուլ չէինք տա:
Ասեմ ավելին, Մանվելը քառասունից ավել հիվանդությունները շալակած՝ մեկնեց Շուշի և օրեր անց դրեց Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության առաջ իր պահանջները. Առանց ռազմաճակատի գիծ ունենալու, խնդիր ունենք, այն բնագիծը, որտեղ իր զինվորներն են, պետք է լինի հստակ ռազմաճակատի գիծ, որից հետո դրեց հաջորդ պահանջը. Շարժվում ենք առաջ, որի բոլոր հնարավորությունները տեսնում էր և իր տարերքի մեջ էր, և այն հարցին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է թույլ չտա, բավականին կոպիտ արձագանքում է. դրանք կիմանան այն ժամանակ, երբ առաջ գնացած վերջացրած կլինեմ:
Առաջին օրերն էին, երբ ոսոխն անպատիժ կառավարում էր երկինքը և հերթական հրթիռը պայթեց իրենից մի հարյուր մետր հեռու, անգամ հոնքը չշարժեց, զինվորներին հրամայեց մտնել համապատասխան թաքստցները, ինքը չմտավ, ստիպված մնացի կողքին, երբ հարցրի թաքստոց չմտնելու պատճատը, արձագանքը հետևյալն էր. Զինվորը եթե տեսնի հրամանատարի փախնելը, էդ զինվորը զինվոր չի դառնա: Ցավոք, երկու շաբաթ անց ռեանիմոբիլով բերվեց Հայաստան…
Հիշում եմ խափանման միջոց կալանավորումը փոխելու օրը՝ 2020 թվականի հունվարի 20-ին, երբ ասաց՝ ոնց որ թե ուզում են, որ բուժվեմ:
Ցավոք, ոնց որ թե չուզեցին բուժվելը, չբուժվեց արտերկրում առողջապահության նախարարի և կրավորական կեցվածք դրսևորած դատարանի պատճառով, որի պատասխանատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է՝ ի ապաշնորհ լիազոր մարմիններով: Իսկ Մանվելի վրա կարած տուշոնկայի գործը մնալու է այսօրվա իշխանության խղճին:
Ցավում եմ, որ Մանվել Գրիգորյանի մահը դասական խոշտանգման արդյունք է և ինձ մեղավոր եմ համարում, որ չկարողացա մինչև վերջ օգտակար լինել: Ներիր, զորավար:
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ