USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ջհանգիրյանի ու Քյարամյանի նշանակումները գալու են ամրապնդելու իշխանությունների դիրքերը
2021-01-13 05:50:00
Տպել Տպել

Ավելի վաղ տարածված այն լուրերը, թե նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կարող է դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, կարծես հաստատվում են: Մի կողմից հենց ինքը՝ Գագիկ Ջհանգիրյանն է լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում խոսել այդ մասին, մյուս կողմից էլ Լիլիթ Մակունցն է փաստացի հաստատել Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ դարձնելու վերաբերյալ իշխանական պլանները՝ հայտարարելով միաժամանակ, որ ԲԴԽ թեկնածուի առաջադրման համար դատավորների և իրավաբան-գիտնականների պահանջները տարբեր են։ «Դատավորների համար կա տարիքային սահմանափակում, իսկ իրավաբան-գիտնականների համար այդ տարիքային սահմանափակումը չկա։ Պատահական չէ, որ տարիներ առաջ նաև հենց այդ հիմքով ընտրվել է դատավոր, որի պարագայում որևէ խնդիր նաև այն ժամանակ չի առաջացել»,-հայտարարել է Լիլիթ Մակունցը՝ մատնանշելով ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պարագան։

Միաժամանակ այս ամենին զուգահեռ մամուլում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ առաջիկայում ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Ինքը՝ Քյարամայանը, լրատվականներից մեկին տված հարցազրույցում արձագանքելով շրջանառվող լուրերին, ըստ էության, չի հերքել դրանց իսկությունը՝ հայտարարելով, թե այդ մարմինը նույնիսկ դեռ չի ձևավորվել, ուստի՝ որևէ հիմք չունի՝ այս պահին չձևավորված մարմնի աշխատակիցների վերաբերյալ հրապարակումներ անելու:
Պետք է արձանագրել, որ կոնկրետ Ջհանգիյանին ԲԴԽ անդամ նշանակելուն միտված պրոցեսները բավական բացասաբար են ընդունվել իրավապաշտպանների կողմից:
Շատերն իրենց տարակուսանքն են սկսել հայտնել այս ամենի առնչությամբ՝ հիշեցնելով Ջհանգիյանի աշխատանքային կենսագրությանը բնորոշ որոշ մութ անցքերի մասին՝ հանցագործությունների կոծկում, ընտրակեղծարարություններ և այլն: Ի դեպ՝ նույն սերիայից պետք է համարել նաև Նաիրա Զոհրաբյանին իմքայլական Մարիա Կարապետյանով փոխարինելու իշխանական այն մտայնությունները, որոնց մասին արդեն իսկ խոսվում է մամուլում:
Ի՞նչ է կատարվում, որո՞նք են այն ծածուկ նպատակները, որոնք դրդում են իշխանություններին՝ ներկայումս հաստատված գերլարված ու վտանգավոր այս շրջափուլում գնալու նմանօրինակ քայլերի, և սա՝ այն դեպքում, երբ միակ հասարակական-քաղաքական պահանջը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
Ակնհայտ է, որ իշխանությունների քայլերը միտված են մեկ բանի՝ ինչ-որ կերպ մարսելուն հողերի հանձնումն ու այն աղետը, որին հանգել է Հայաստանը պատերազմի ընթացքում: Ավելին՝ բացառված չէ, որ նրանց պլանները գնում են ավելի հեռուն, և ինչ-որ պահի կարող ենք ականատես դառնալ նաև Սյունիքի կորստին՝ նկատի ունենալով համառորեն շրջանառվող այն լուրերը, որոնք գուժում են նոր պատերազմի մոտալուտ լինելու մասին:
Եթե ընդդիմությունը դնում է Փաշինյանի անվերապահ հրաժարականի հարցն, ապա իշխանությունների օրակարգը բոլորովին այլ է՝ արտահերթ խորհդարանական ընտրությունների անցկացում՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, ինչի մասին, նկատենք, խոսել է նաև Մակունցը՝ հայտարարելով.«… ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջնորդվել, հետևաբար՝ արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա»:
Ջհանգիրյանի ու, թերևս, նույն Քյարամյանի նշանակումները գալու են՝ ամրապնդելու իշխանությունների դիրքերը:
Ըստ ամենայնի՝ Ջհանգիրյանի կուրացիայի տակ է դրվելու ողջ դատաիրավական համակարգն՝ այն առավելագույնս լոյալ պահելու քաղաքական իշխանություններին ու զգայուն հարցերում ցանկալի վճիռներ կորզելու դատավորներից, միաժամանակ արտահերթ ընտրություններին ընդառաջ ստանալու խամաճիկային դատաիրավական համակարգ, մյուս կողմից՝ իրականացնելու հնարավոր ճնշումներ ընդդիմության՝ նախկինների նկատմամբ՝ նրանց վրա զանազան գործեր կարելու, դրանցով շանտաժի ենթարկելու միջոցով: Այսինքն՝ կարող ենք ականատես դառնալ «հակակոռուպցիոն» միջոցառումների երկրորդ արարին:
Փաշինյանը սկսելու է իր քաղաքական ընդդիմադիրների հետ բռնոցի խաղալ՝ կոտրելու նրանց իմունիտետն ու չեզոքացնելու վտանգը՝ միաժամանակ այդ ամենը հանրությանը մատուցելով «նախկինների թալանածը հետ բերելու» փաթեթավորմամբ՝ հատկապես, որ հիմա դրա իսկական ժամանակն է, քանի որ մի կողմից կարելի կլինի մեղմել Արցախի կորստի հետևանքով առաջ եկած հանրային ցասումը, մյուս կողմից՝ փող աշխատել՝ շատ փող՝ ձեռքի հետ էլ պատրաստվելով արտահերթ ընտրություններին, դրանց ընդառաջ հանրային տրամադրությունները մանիպուլացնելով: Քյարամյանը գոծերը կկազմի, Ջհանգիրյանն էլ ցանկալի վճիռներ կկորզի դատարաններից: Իսկ այն դատավորներն, ովքեր չեն կատարի վերևից իջեցված հրահանգները, կլիկվիդացվեն իրենց պաշտոններից:

Այն, որ Նիկոլը որոշել է ոչ թե հեռանալ, այլ ռակիրովկաներ անել, պատճառ է, թերևս, առաջին հերթին հասարակության շրջանում առկա ոչ միանշանակ տրամադրությունների:Նիկոլին հաջողվել է սեփական մեղքը բարդել Սերժ Սարգսյանի, Քոչարյանի վրա՝ լուրեր տարածելով, թե իբր նախկիններն են ծախել հողերն, իսկ ինքը՝ խեղճը, ստիպված է եղել կատարել արտաքին շահառուների թելադրանքն՝ այլ ելք չունենալով:
Արդյունքում հասարակության շրջանում ձևավովել է ոչ այնքան մեծ, բայց բավական ստատիկ շերտ, որը, կուրորեն հավատալով Նիկոլին, վերջինիս համար ստեղծել է անվտանգության յուրատեսակ բարձիկ՝ առնվազը կարճաժամկետ հեռանկարում թույլ տալով սեփական կուռքին՝ կյանքի կոչելու հայաստանակործան արարի երկրորդ հատվածը:
Այնինչ ընդդիմությունը շարունակում է վրաններում թեյել՝ այդպես էլ ընդունակ չլինելով պայքարի մի կարգին լոզունգ ընտրել: Գուցե դա՞ կօգներ լայն մասսաներ կոնսոլիդացնել ու վերջ տալ այս խեղկատակությանը:
Բանը Մուկուչյանին պետք է չհասնի…

Այս նյութը դիտել են - 1718 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook