- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Օգտվելով համացանցի գիշերային թույլ հասանելիությունից՝ տեսանելի եմ դարձնում 6-րդ ա դասարանի աշակերտուհի Անի Ավագիմյանի շարադրանքը, որտեղ և՛ պատերազմական ցավալի օրեր կան, և՛ ընտանիքի անդամների դիմանկարային նկարագրություններ:
«Երբ սկսվեց պատերազմը, մենք ընտանիքով Մարտունի քաղաքում էինք։ Այդ ժամանակ քեռուս կինը վեր կացավ, սկսեց գոռալ: Արագ հագնվեցինք ու իջանք նկուղ։ Հայրս հագավ զինվորական համազգեստը և շտապեց ծառայության։ Քեռիս մեզ տարավ Գիշի գյուղ, հետո մենք գնացինք Մուշկապատ, ապա կրտսեր եղբորս հետ՝ Երևան... Հայրիկս և ավագ եղբայրս մասնակցում էին պատերազմին: Մայրիկս միջնեկ եղբորս հետ Արցախում էր, տատիկս ծառայում էր հոսպիտալում: Գոռը վիրավորվում է ու նրան տեղափոխում են Երևան: Լավ է, որ վիճակը ծանր չէր, բայց երբ մայրիկիս հետ գնացինք եղբորս տեսության, լացում էի...
Մենք վերադարձել ենք տուն, Մարտակերտում ենք: Այս խաղաղ օրերին ուզում եմ նկարագրել իմ ընտանիքի անդամներին, ամենից շատը՝ հայրիկիս, ով մեզանից հեռու էր ու շատ էի կարոտել նրան պատերազմի ժամանակ: Հայրիկիս աչքերը լինում են տարբեր գույների՝ կա՛մ կանաչ, կա՛մ կապույտ, կամ էլ՝ կապտականաչ։ Աչքերի գույնը փոխվում է՝ ըստ եղանակի։ Հայրիկիս շրթունքները շատ գեղեցիկ են։ Արտաքինից կոշտ ու կոպիտ են, բայց, երբ հայրս համբուրում է իմ այտը, ես զգում եմ նրա նրբությունը։ Դեմքը օվալաձև է։ Քիթը` միջին, իսկ մազերը սև են։ Ամենից շատ ինձ դուր է գալիս հայրիկիս ժպիտը։ Երբ ժպտում է, նրա այտերին հայտնվում են փոսիկներ։ Ամեն ինչ կտայի, որ հայրս միշտ ժպտար առանց դադարի։ Հայրիկիցս բացի ուզում եմ նկարագրել նաև ընտանիքիս մնացած անդամներին։ Սիրում եմ մայրիկիս աչքերը, երբ ինձ է նայում, ես տեսնում եմ սիրով և հոգատարությամբ լի աչքեր։ Եղբայրներիցս ամեն մեկն էլ յուրովի գեղեցիկ է։ Երեքն էլ լրացնում են մեկը մյուսին։ Գոռի ժպիտը ամենագեղեցիկն է։ Արտավազդի աչքերն ու հոնքերը... Արտյոմի աչքերն ու շրթունքները...
Երանի՜ այսպես միշտ խաղաղ լինի, մենք անհոգ ապրենք, էլ պատերազմ չտեսնենք, մայրերի դեմքերին արցունքներ չլինեն, մեր զինվոր եղբայրներն անփորձանք ծառայեն ու բարով տուն գան»։
Նատաշա Պողոսյան
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ