- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ցանկացած պետության անվտանգության կարևորագույն հիմքերից մեկն էլ ինֆորմացիոն անվտանգությունն է, լրատվական հոսքերի համակարգումն ու «ֆեյք նյուզ» կոչվածի բացառումը:
Հայաստանում, ցավոք, ի թիվս այլ ոլորտների, քաոսային իրավիճակ է ստեղծված նաև տեղեկատվական դաշտում, իսկ տխրահռչակ «ֆեյքերը» վխտում են ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև տեղեկատվական հարթակում՝ ի դեմս անհայտ ծագման ու կասկածելի առաքելություն ստանձնած պսևդո ԶԼՄ-ների:
Նմանատիպ մի «ֆեյք» կայք էլ, պարզվում է «arm24.net» կոչվածն է. սույն «լրատվականը», վկայակոչելով սեփական աղբյուրները, տարածել է մի կեղծ, խայտառակ տեղեկություն, ըստ որի՝ հունվարի 6-ին ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, ուր և ականատես են դարձել սահմռկեցուցիչ տեսարանի. շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ աճյունը՝ դրված գերեզմանի կողքին:
Ակնհայտորեն գործ ունենք ինչ-որ ուժերի կողմից կազմակերպված տեղեկատվական տեռորի հետ, որի նպատակն Արցախի հերոսի անվանարկումն ու հաղթանակներ կռած մարդկանց պախարակումն է՝ ի դեմս գեներալի: Ի՞նչ կայք է «arm24.net» կոչվածը, գուցե այն ադրբեջանակա՞ն է, որ նպատակ է հետապնդում՝ մանիպուլացնելու հետպատերազմյան ցնցումներում հայտնված հայ հանրությանը, խլելու նրանից այն արժեքները, որոնց նույն այդ հանրությունը հավատացել է, բացառելու ասենք արցախյան ճակատում հայկական ռևանշը, որից այդքան սարսափոմ է Բաքվի բռնապետը:
Մյուս կողմից՝ ինքնին այն, որ ինչ-որ ահայտ կայքի կողմից տարածված կեղծ տեղեկությունն այսքան լայն տարածում է ստացել համացանցի հայկական տիրույթում, արդեն իսկ լրջագույն մտորումների տեղիք պետք է տա: նյութի հրապարակումից ժամեր անց բազմաթիվ կայքեր, որոնք, ի դեպ, ամենևին էլ ֆեյք չեն, ու դրանցից ամեն մեկը սնվում է մեզ քաջածանոթ աղբյուրներից (ԶԼՄ-ների դոմեյներն ու դրանց ֆինանսավորման աղբյուրները չենք նշում, որ գովազդ չլինի), սկսեցին առանձնակի ջանասիրությամբ տարածել կեղծ տեղեկությունն ու գրգռել մարդկանց հետաքրքրասիրությունը՝ չբարեհաճելով նախքան այդ ճշտել տեղեկության իսկությունը:
Ճիշտ է՝ արդեն իսկ որոշ լրատվականներում հրապարակվել է գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հերքումը, բայց դա խնդրի էությունն, ըստ էության, չի փոխում. առաջին հերթին պետք էր ճշտել տեղեկության իսկությունն ու հետո միայն այն տիրաժավորել:
Չնայած գեներալն այլևս մեզ հետ չէ, հավերժ փառք հայրենիքի զինվորներին, սակայն երևում է՝ ոմանց նույնիսկ այդ հանգամանքը չի ստիպում հանգիստ թողնել հայրենիքի նահատակին: Հեղափոխությունից ի վեր գեներալ Գրիգորյանը գտնվել է իշխանությունների թիրախում (բոլորն են տեղյակ նույն Վանեցյանի, Արեն Մկրտչյանի ու նիկոլական բանդայի ձեռամբ բեմադրված տուշոնկա-շոուի մանրամասներին), և վերոհիշյալ կայքի կողմից արված կեղծ հրապարակումը պետք է ավելի շատ դիտարկել հենց այս տրամաբանության ներքո: Փաստորեն՝ հակամանվելականությունը դեռ ոմանց համար շարունակում է իդեա-ֆիքս մնալ նույնիսկ գեներալի մահվանից հետո, ինչը կարող է խոսել ոմանց մոտ առկա լրջագույն հոգեբանական խնդիրների կամ, որ է՛լ ավելի վատ է, թշնամու «ջրաղացին ջուր լցնելու» ցանկության առկայության մասին:
Աներկբա է, որ խնդրով չեն կարող չզբաղվել պատկան մարմինները, քանի որ տեղի ունեցածը հարված է՝ նախևառաջ ազգային անվտանգությանը: Նույն ԱԱԾ-ն պարտավոր է պարզել տեղի ունեցածի շարժառիթներն ու իրական նպատակները: Ակնհայտորեն գործ ունենք ազգային անվտանգությանը սպառնացող երևույթի հետ, երբ, փաստորեն, ով ինչ տեղեկություն մոգոնում, այն էլ մատուցում է հանրությանը՝ փաստացի շրջանցելով իրավապահ ողջ համակարգը:
Լրագրողական հանրույթը նույնպես (առաջին հերթին գուցե նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը) իր հերթին պետք է խոսք հնչեցնի. վերջիվերջո լրագրողական կազմակերպությունները միայն գրանտ «կպցնելու» համար չէ, որ ստեղծվել են: Հանրությունը պետք է իմանա՝ ում սեփականությունն է «arm24.net»-ը և արդյոք ադրբեջանական ծագում ունի՞, թե՞ ոչ:
Հաշվի առնելով, թե ինչ անջնջելի հետք է թողել Մանվել Գրիգորյանը արցախյան ազատագրական պայքարում ու թե ինչպես է ցավեցրել թշնամուն՝ բոլորովին բացառված չէ, որ նմանատիպ կեղծ տեղեկությունների իրական հեղինակները գտնվում են Ապշերոնյան թերակղզում: Հայի տականքի ձեռամբ հայերից հաղթանակը գողանալուց, բազմաթիվ գերիներ գերեվարելուց հետո, հնարավոր է, թշնամին հիմա էլ ձեռնամուխ է եղել արցախյան պայքարի խորհրդանիշների՝ Հայաստանի ներսում վարկաբեկմանը:
Համենայն դեպս՝ դեռ Վովայի ժամանակներից անփոխարինելի դարձած Աշոտ Ահարոնյանի Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության գործառույթների մեջ պետք է որ մտնի կեղծ տեղեկատվության իրական հեղինակների բացահայտումը, ու հույս կա, որ գոնե այս հարցում գերիների վերադարձման հետ կապված պատմությունը չի կրկնվի, երբ մի ողջ պետություն պատերազմի ավարտից հետո էլ չի կարողանում մինչև վերջ պարզել՝ թշնամու ձեռքում քանի գերի ունենք, երբ են կոնկրետ նրանք վերադարձվելու կամ, առհասարակ, հույս կա՞, թե՞ ոչ…
Գուցե արժե՞ր, որ Ոստիկանության համապատասխան վարչությունը որևիցե մեկնաբանությամբ, հերքմամբ հանդես գար ու ասենք հայտարարեր, որ տեղի է ունեցել տեղեկատվական տեռոր: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է հանրության շրջանում ոստիկանության հեղինակությունն այսքան ընկած (այդ մասին փաստել էին օրերս «Գելափ ինթերնեյշնլ»-ի (GALLUP international association) հայաստանյան ներկայացուցչության կողմից
հրապարակված սոցիոլոգիական հարցումների տվյալները):
Խոշոր հաշվով հասարակությունը հիասթափված է բոլորից՝ Ոստիկանությունից էլ, ԱԱԾ-ից էլ մյուսներից էլ:
Մի երկրում, ուր տիրում է քաոսն ու ամենաթողությունը, դիլետանտիզմն ու տգիտությունը, ոչ մի այլ բան հնարավոր չէ ակնկալել, իսկ տեղեկատվական դաշտում կատարվողը գալիս է ապացուցելու, որ քաոսը ժամանակի հետ միմիայն խորանալու է՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների, հայի մեջ սպանելով հաղթող տեսակին, հաղթանակն ու այն կերտողներին արժևորողներին:
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ