USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 01 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գագիկ Ծառուկյանը որոշել է ցուցակը հիմնովին թարմացնել .«Հրապարակ»
2021-02-09 22:46:00
Տպել Տպել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։

Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ քայլի» մեծամասնությանը, որոնք հաստատապես հաջորդ ընտրությունների ցուցակում չեն հայտնվելու։ Ձեռնտու չէ խորհրդարանական երրորդ ուժին՝ «Լուսավոր Հայաստանին», որը հայտնի չէ, թե այս պահին ինչ ռեյտինգ ունի եւ արդյոք կկարողանա՞ անցնել հաջորդ ԱԺ։ Ձեռնտու չէ նաեւ ԲՀԿ-ի մեծ մասին։

ԲՀԿ-ն, ճիշտ է, չանցնելու խնդիր չունի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է ցուցակը հիմնովին թարմացնել եւ հին գվարդիայի մեծ մասին չընդգրկել։ Գործող պատգամավորական կորպուսից ցուցակում ընդգրկվելու հարցում կարող են վստահ լինել միայն Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը, շանսեր ունի Վահե Էնֆիաջյանը, մյուսները՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Գեւորգ Պետրոսյան եւ այլք, հիմիկվանից պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ։ Ճիշտ է՝ Ծառուկյանը նրանց անգործ ու անեկամուտ չի թողնի, տարբեր աշխատանքներ կառաջարկի, բայց ոչ խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 1853 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook