USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Երեք ամիս անց, Բաղրամյան փողոց, խորոված, անիմաստ ու դաժան բեմադրություն, աղբ ու անհասկանելի ժպիտներ...
2021-02-27 22:58:00
Տպել Տպել

Օօ՜, Տեր Աստված, Գժվել են «մարդիք».....

Զոհեր, որոնց չես գտնի ոչ մի ցուցակում...
Պատերազմի ավարտից մի քանի օր անց կլինիկայում ընդունեցի երկու երեխաների մայր, արցախցի երիտասարդ մի կնոջ։ Հետազոտության ժամանակ պարզվեց հղի էր։ Առաջին պահին բոլորս ահավոր ուրախացանք, այդքան մահերի մեջ՝ մի փոքրիկ լույս։ Վայրկյաններ անց կնոջ արցունքներն ու ամուսնու զոհվելու պատմությունը վերադարձրին մեզ դաժան իրականությանը։ Արցունքների արանքից ասաց՝ չեմ պահելու, էն երկուսին դեռ պիտի մեծացնեմ....
Փորձեցինք համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու, որ հարազատները կօգնեն։ Պարզվեց եղբայրն էլ է զոհվել ու օգնող չունի։ Կորցրել է տունն ու աշխատանքը ու հիմա միայն մտածում է երկու երեխաներին մեծացնելու մասին։
Ուրբաթ էր, խնդրեցի չշտապել, գոնե մինչև երկուշաբթի մտածել։ Խոստացա, որ անպայման կօգնենք, աշխատանքով կապահովենք, միայն թե հղիությունը չընդհատի... Անցա անգամ թույլատրելիի սահմանն ու ասացի, որ եթե ընդհատի հղիությունը՝ կստացվի, որ թուրքը սպանեց ոչ միայն իր ամուսնուն ու եղբորը, այլ նաև այս չծնված փոքրիկին...
Շաբաթ–կիրակին ապրեցի հույսով, որ պատերազմն ավարտվել է, որ էլ զոհեր չեն լինելու ու որ բոլորն ապրելու են։ Ցավոք, երկուշաբթի արցախցի կինը նույն արցունքոտ աչքերով հայտնեց այն որոշումը, որից այդքան վախենում էի։ Պարզվեց պատերազմը չի ավարտվել, թեև այս փոքրիկ զոհի մասին տվյալները ոչ ոք երբեք չի գտնի պաշտոնական վիճակագրությունում...
Հ.Գ.

Երեք ամիս անց, Բաղրամյան փողոց, խորոված, անիմաստ ու դաժան բեմադրություն, աղբ ու անհասկանելի ժպիտներ...
Ախր պատերազմը դեռ չի ավարտվել...
Վահե Տեր Մինասյան

Այս նյութը դիտել են - 2571 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook