USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Փաշինյանը պարտությունը գցում է նախկինների գրպանը. Քոչարյանը կվերականգնի Արցախը
2021-06-11 09:06:00
Տպել Տպել

Շատերը հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները համարում են ոչ այնքան քաղաքական, որքան ազգային-ազատագրական նշանակության իրադարձություն, ինչն, անկասկած, ոչ թե չափազանցություն է, այլ երկրում ստեղծված իրավիճակի ճշգրիտ գնահատում. սեղանին դրված է ոչ թե ասենք լավ կամ վատ ապրելու, զարգացման հունի ընտրության հարցերը, այլ՝ պետության լինել-չլինելու՝ բառիս բուն իմաստով:

Ընդ որում՝ հետաքրքրական է, որ իրավիճակի ողջ լրջությունը հասկանալու, իշխանությունների վերարտադրման պարագայում Հայաստանի խավար ապագան շոշափելու համար հաճախ բավական է ընդամենն ուշադրությամբ ունկնդրել նույն Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում հնչեցվող հայտարարությունները:
Քարոզարշավի 5-րդ օրն, օրինակ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով Ադրբեջանի փաստաբանի դերը, հայտարարել է, թե այն, ինչ Ադրբեջանի հսկողության տակ է, պետք է մնա «իրենց հսկողության տակ»: Միաժամանակ հետարքիր է, որ իշխանական քարոզչամեքենան հետևողականորեն առաջ է մղում ադրբեջանական անկլավների հարցը՝ բնակչությանը նախապատրաստելով նոր տարածքների, բնակավայրերի զիջման: Փոխարենը Փաշինյանն, օրինակ, բարձրացնում է Ադրբեջանի կողմից հայկական Արծվաշենի վերադարձի հարցը՝ ակնհայտորեն նպատակ ունենալով մեղմացնել հասարակական արձագանքը. հատկապես Տիգրանաշենի մասով հանրային արձագանքը բավական սուր է, քանի որ ակնհայտ է, որ Տիգրանաշենը Քյարքիի վերածելու պարագայում ողջ Սյունիքի արյունատար անոթներն ուղղակի կտրվելու են՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով: Տիգրանաշենի հանձնումը դառնալու է Զանգեզուրի թրքացման նախերգանքը:
Մի կողմից, փաստորեն, Փաշինյանը պարտությունը գցում է նախկինների գրպանն, իսկ մյուս կողմից՝ բացահայտորեն պատրաստվում այնպիսի քայլերի, որոնք տառացիորեն կործանելու են պետությունը:
Իրականում Փաշինյանը Հայաստանում առաջ է տանում թուրքական շահը հենց Հայաստանի հաշվին: Նիկոլի համար զրոյական արժեք ունեն թե՛ Սև լճի 30%-ը, թե՛ հայոց լեռների ձյունածածկ գագաթները, թե՛ այն ամեն ռազմավարականը, ինչ թանկ է հայության և կենսական՝ պետականության համար:
Կա՞ ելք այս իրավիճակից: Անշո՛ւշտ:
Ինչպես հայտնի է, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է խոսում արժանապատիվ խաղաղության, իրական զարգացման հեռանկարի հնարավորության մասին՝ մատնանշելով այն ուղիներն ու քայլերը, որոնք, իշխանության գալու պարագայում, իր քաղաքակն թիմն անմիջապես կյանքի է կոչելու: Քոչարյանը բացահայտորեն խոսում է ոչ միայն Հայաստանի կողմից կատարվելիք անընդունելի զիջումների բացառման, այլև Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին՝ առանց մեկ կրակոցի. դիվանագիտական ճանապարհով միանգամայն հնարավոր է լինելու հետ բերել թե՛ Շուշին, թե՛ Հադրութը, ինչի պարտադիր պայմանը կապիտուլյանտների խունտայի հեռացումն է,ավելի ճիշտ՝ արտաքսումը քաղաքական հարթակից:
Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է, ըստ էության, Արցախը ամբողջովին Ադրբեջանին նվիրելու մասին՝ գլխիկոր ընդունելով դավադիր պատերազմի աղետալի հետևանքներն, ապա ընդդիմության գլխավոր լիդեր Քոչարյանը հստակեցում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ իր տեսլականը:

Ընդ որում՝ կասկածից վեր է, որ դիվանագիտական ճանապարհով արցախյան խնդրի արդար կարգավորման հնարավրություններն իսկապես սպառված չեն: Արցախի կարգավիճակի հարցը դեռ բաց է մնում, իսկ Մինսկի խումբը շարունակում է մնալ այն ձևաչափը, որի շրջանակներում դեռ պետք է որոշվի կարգավիճակի հարցը՝ նախապատերազմական Արցախի, Շուշիով ու Հադրութով Արցախի: Ճիշտ աշխատանք միջազգային գործընկերների հետ, և կասկած չկա, որ խնդիրը ստանալու է հայանպաստ կարգավորում՝ ջնջելով Հայաստանի ճակատից կապիտուլյանտի խարանը:
Քոչարյանը ստեղծված իրավիճակից իրատեսական ելք է առաջարկում, այնինչ թուրքերից քաղաքական գրագողություն անող Փաշինյանը նախապատրաստում է պետականության անկումը:

Այս նյութը դիտել են - 2610 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook