- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Կույս տղաների համար գժվող» Նիկոլ Փաշինյանը կրկին հայտնվել է իր տարերքի մեջ՝ հունիսի 11-ին Դիլիջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով իր առաջիկա պլանների մասին. «կեղծ էլիտաներին» թույլ չեն տալու վերարտադրվել:
«Եթե պետք լինի, կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան, մինչև էլիտաները՝ հոգևորից սկսած, քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ... Դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր... Ժողովո՛ւրդ, նրանք տանել չեն կարողանում, որ դուք դուրս եք եկել ձեր տներից, նրանք ուզում են, որ դուք ապրեք, շնչեք, արտաշնչեք իրենց թուլտվությամբ: Ո՛չ, չի լինելու տենց բան»,-փորձելով մանիպուլացնել ժողովրդին՝ հայտարարել է վարչապետի ԺՊ-ն:
Նիկոլ Փաշինանի այս հռետորաբանությունն, իհարկե, նոր չէ: Հեղափոխությունից հետո էլ, դրանից առաջ էլ, դրա ընթացքում նույնպես նման «հանճարեղ» գաղափարներ Փաշինյանը միշտ էլ հնչեցրել է, սակայն հիմա, դատելով ամենայնից, ԺՊ-ն է՛լ ավելի է սրում հռետորաբանությունն ու արդեն սկսում խոսել «շինելու», թավիշը պողպատի վերածելու մասին:
Միևնույն ժամանակ տվյալ պարագայում ուշագրավ է այն, որ իր պոտենցիալ հակառակորդների շրջանակից ներս Փաշինյանը ներառում է նաև հոգևոր դասը՝ բացահայտ սպառնալիքներ հնչեցնելով, ինչը, նկատենք, մշտապես բնորոշ է եղել թուրքական ձեռագրին. թուրքերի առաջնային թիրախը մշտապես եղել է հայոց հոգևորը, եկեղեցին ու ազգային ինքնագիտակցությունը: Այս իմաստով պատահական չէ, որ իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո թիրախավորվեցին կաթողիկոսն ու հոգևոր բարձր դասը, և բոլորն են հիշում, թե որոշ բաշիբոզուկներ ինչպես էին վարվում նույն կաթողիկոսի հետ՝ ոտնահարելով բոլոր գրված ու չգրված օրենքները:
Իրականում հոգևոր դասի նկամամբ Փաշինյանի ատելությունը բացատրելի է. թրքահպատակություն ու անբարոյականություն քարոզողը (ով կարդացել է Նիկոլի «Երկրի հակառակ կողմը», կհասկանա՝ ինչի մասին է խոսքը) չի կարող հանդուրժել քրիստոնեական եկեղեցին, քանի որ, ըստ էության, գտնվում է գաղափարական, արժեհամակարգային հակամարտության մեջ հավերժական արժեքների հետ՝ գերադասելով օտարածին, իրենց խորքում ապազգային գաղափարները:
Եթե Նիկոլին հաջողվում է վերարտադրվել, ապա Հայաստանն անխուսափելիորեն կանգնելու է ոչ միայն տարածքային կորուստների վտանգի առաջ, այլև առհասարակ պետք է մոռանալ հանրային համերաշխության, երկրում նորմալ մթնոլորտի հաստատման մասին. ինչ-որ մեկի սիրտը վենդետա է ուզում, որը տարածվելու է բոլոր նրանց վրա, որոնք չեն կիսում Փաշինյանի թրքաբովանդակ գաղափարները:
Փաշինյանի այսօրինակ հիստերիան ակնհայտորեն հետևանք է այն բնական վախի, որը նրան պատել է հատկապես Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի հետևանքով, բայց հատկապես նրա շռնդալից ժողովրդականության: Չլիներ Քոչարյանի հանդեպ վախը, գուցե բոլորովին այլ բովանդակության քարոզչություն աներ իշխանական թիմը՝ ասենք ձևանալով բարերար, սիրո ու հանդուրժողականության քարոզիչ, ինչպես մի ժամանակ իրենք իրենց ներկայացնում էին:
Ընդ որում՝ Քոչարյանի հանդեպ վախը Փաշինյանի մոտ սրվում է հատկապես այն պատճառով, որ արժեհամակարգային առումով նրանք միմյանց բացառում են:
Նիկոլը ատելություն է քարոզում հավատի, ազգայինի ու մարդկայինի հանդեպ, այնինչ ընդդիմությունը ջատագովում է այդ ամենը:
Փաշինյանը քարոզում է «սևերի ու սպիտակների» գաղափարախոսությունը, մինչդեռ Քոչարյանը հայտարարում է, որ ընդունում է բոլորին՝ անկախ ունեցած քաղաքական հայացքներից՝ ընդգծելով իր հանդուրժողականությունը՝ մարդկանց՝ սրիկաների կողմից խաբվելու թուլության նկատմամբ:
Վարչապետի ԺՊ-ն խոսում է պողպատե վենդետաների մասին, մինչդեռ Քոչարյանը բացառում է «վենդետա» ասվածն ի սկբանե և խոսում միայն օրենքի գերակայության ու օրենքի առաջ պատասխանատվության մասին: Այսինքն՝ ոչ ոք ապրիորի չի դասվում դավաճանների, պետականաքանդների շարքին, այլ խոսք է գնում ընդամենը արդար հետաքննության մասին՝ պարզելու, օրինակ, թե արդյոք իսկապես Շուշին չի՞ վաճառվել 5 մլրդ դոլարով…
Մնում է հասկանալ, թե ինչ արժեհամակարգի կրող է ինքը՝ հասարակությունը:
Հունիսի 20-ի (մեր սխալներն ուղղելու օր) ընտրությունները հրաշալի առիթ են՝ տվյալ հարցին սպառիչ պատասխան գտնելու, իրականությունը բացահայտելու: Ցանկություն կա՝ հավատալու, որ մեր ժողովուրդը չի կորցրել իրականությունն ադեկվատորեն ընկալելու իր ընդունակությունն ու բացասականին, խավարին ոչ ասելու կամքը:
Գ.Մանուկյան
Ընդդիմությունը՝ իշխանության հետքերով. ի՞նչ անել Գեղամ Նազարյանի հետ
ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
Հովիկ Աղազարյանը մանդատը վայր է դնում
Գիշերային պաշտոնանկություններ
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով
Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին
Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը
ՔՊ-ում համակարգային ճգնաժամ է. ՔՊ-ն պետք է հեռանա՝ իր տեղը զիջելով առողջ ուժերի
Վլադիմիր Գասպարյանի կինը չէր զեկուցում ղեկավարին. դատարանում գործով վկան բացահայտում է նրա արտոնյալ աշխատանքային կարգավիճակը
Սիմիդյանը կատաղել է. ՔՊ-ականները դաժան ծեծի են ենթարկել նախկին փոխթաղապետին, նրա մորը և անչափահաս զավակներին
Անմխիթար վիճակագրություն. ո՞ւր է գլորվում Հայաստանը
Ի՞նչ կապ ունի Ժաննա Անդրեասյանը մանկապիղծ հռչակված ուսուցչի հետ