USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մանվելին փակեցին, որ երկիրը խուրդեն...
2022-01-24 02:58:00
Տպել Տպել

Վաղուց չէի քայլել Էջմիածնում, ըտենց առանց առիթ, քայլել քայլելու համար: Էսօր մտքերով ընկած հասա Էջմիածնի ԵԿՄ գրասենյակի մոտ, որտեղից 2018-ին ԱԱԾ-ն տարավ Մանվելին, իսկ էջմիածնեցին կանգնած ծափ էր տալիս: Իմ համար պարզ էր, որ Արցախյան պատերազմում թշնամուց ամենաշատ տարածքներ ազատագրած Գեներալին փակում են թշնամու հետ խաղաղություն խաղալու համար, որը մեր վրա պետք ա նստեր 5.000-ից ավել կյանք: Մանվելը կենդանի օրինակ էր, թե ինչպես կարա զինվորականը հրաժարվի կատարել անգամ երկրի ղեկավարի հրամանը, բայց գործի հանուն պետության: Լավ Մանվելին փակեցին, որ երկիրը խուրդեն հպարտ Էջմիածնեցիների ծափերի ներքո: Բա ինչ էղավ Էջմիածնի հետ, կամ ինչ մնաց Էջմիածնից:

2018-ին, երբ նիկոլը էկավ ու հպարտ էջմիածնեցիներին ասեց, որ իրենք պետք է ունենան առաջին կին քաղաքապետը, որը իբր պետք է վերջ տար քաղաքի կրիմինալին` եղավ հակառակը: Էջմիածնում եղանակից ավելի արագ փոխվող ոստիկանապետրի և նրանց տեղակալների միակ ձեռքբերումը ինձ բաժնում անիմաստ երեք ժամով պահելն ա էղել, որ նիկոլը հանգիստ գա և նրա կին քաղաքապետը ցույց տա, թե էս քաղաքում իրենց չսիրող չկա: Իսկ ոստիկանապետերից մեկին ընդհանրապես պահեստազոր ուղարկեցին, որովհետև գրել էի, որ ինքը լավ տղա ա (վերահաստատում եմ` ինքը կարգին տղա ա):
Էս կրկեսի արդյունքում Էջմիածինը վերածվեց արյունոտ քաղաքի: Վերջին երեք տարում Էջմիածնում դեռ չպարզված հանգամանքներում սպանվել է մոտ տաս անձ: Էջմիածնում դանակահարության դեպքերը դարձել են սովորական օրվա մասնիկ: Միայն այս նոր սկսված տարում արդեն ականջիս է հասել հինգ դեպք, որից մեկի արդյունքում հրաշքով փրկվեց 16 տարեկան մի տղայի կյանք: Քաղաքի խնդիրները օր օրի կրկնապատկվում են, բայց հպարտ էջմիածնեցիները դեռ մտածում են, որ ապագա կա:
Հրանտ Ավետիսյան

Այս նյութը դիտել են - 4429 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook