USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Գուցե պալատական մի հեղաշրջում, որի արդյունքում նիկոլը կփոխարինվի մեկ այլ կլաոունով՝ ալենով.Ռոբերտ Մարգարյան
2022-02-15 16:27:00
Տպել Տպել

Օրերս գրել էի Հայաստանում ալեն սիմոնյանի գլխավրությամբ պալատական հեղաշրջման հնարավորության մասին: Freenews-ի այսօրվա հրապարակումը մեկ քայլով ինձ մոտեցրեց այդ համոզմանը: Իսկ որոնք են նման եզրահանգման հիմնավորումները.

Փաստ 1. Եթե նոյ.9-ի գիշերը Արարատ Միրզոյանը զայրացած ժողովրդի «քացու» տակ հայտնվեց ուղղակի նիկոլ փաշինյանի հրահանգով ու դարձավ մի տեսակ քավության նոխազ, ավելի վաղ նրան «Օմեգա» անվամբ գործակալ անվանակոչելու և դա հանրության սեփականությունը դարձնելու, իսկ այսօր հայ-թրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու հնարավոր զիջումների հարցում մեղավորությունը նրա ուսերին բարդելու առաքելությունն իրականացրել ու իրականացնում են մեր բերանն այրած «բորշի» հեղինակները:
Փաստ 2. Առնվազն պիտի մանկամիտ լինել հավատալու, որ հայ-ադրբեջանական և հայ-թրքական հարաբերությունների հետ կապված ցանկացած գործընթաց կարող է իրականացվել միայն Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ու առանց նիկոլ փաշինյանի տեղեկության ու թույլտվության: Հետևաբար թեև վերջին հրապարակման թիրախում Արարատ Միրզոյանն էր, բայց իրականում դա ուղղված էր նիկոլ փաշինյանի դեմ:
Փաստ 3. Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ի բայց իրականում նիկոլ փաշինյանի վարած քաղաքականության դեմ ուղղված հրապարակումը կատարվում է ալեն սիմոնյանի ընտանեկան լրատվամիջոցում, որը գնալով ստանձնելու է նույն դերը ինչ ժամանակին «Հայկական Ժամանակ»-ն էր կատարում նիկոլի համար:
Փաստ 4. Այսօր Հայաստանի իշխանության բուրգում կարևոր պաշտոնների բոլոր դերակատարներն ուղղակի նշանակված են նիկոլ փաշինյանի կողմից: Հետաքրքիր կերպով միայն ալեն սիմոնյանն է, որ ՀՀ նախագահի գահին թառել է ոչ թե նիկոլի կարգադրությամբ, այլ օրենքի ուժով: Իսկ այդ պաշտոնում ալենի պահվածքը ամենևին էլ չի հուշում մարդու մասին, որ քանի շաբաթից հրաժեշտ է տալու Բաղրամյան 26-ին: Վկան օրերս մշակույթի գործիչների, իսկ այսօր ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումը:
Կրկնում եմ: Հակառակ այն տպավորության, որ նիկոլն է ցանկանում ստեղծել Հայաստանում իշխանական բուրգը ճաք է տվել: Մինչ մենք զբաղված ենք կեղծ օրակարգերով հասնում է նիկոլի իշխանությանն անխուսափելիորեն հրաժեշտ տալու պահը: Նման պայմաններում անցանկալի իրավիճակից խույս տալու, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադառնալը կանխելու, լավագույն միջոցն իրադարձություններից առաջ ընկնելն է: Գուցե պալատական մի հեղաշրջում, որի արդյունքում նիկոլը կփոխարինվի մեկ այլ կլաոունով՝ ալենով:
Այս մասին մտածելն անգամ ինձ սարսուռ է պատճառում: Հավանաբար նաև ձեզ:


Ռոբերտ Մարգարյան

Այս նյութը դիտել են - 2452 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook