USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Քաոս ու արնահեղություն բանակում. քաղաքական իշխանությունները պե՛տք է կրեն պատասխանատվություն
2024-01-11 23:51:00
Տպել Տպել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ՝ գերատեսչության 2023-ի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդվում է, պաշտպանության նախարարն ու տեղակալները վարչապետին են ներկայացրել իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։
Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից է դարձել բանակի ներսում տեղի ունեցողը, որն այլ կերպ, քան ողբերգություն, չես համարի: Իհարկե, բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրվող զոհերի հարցը նոր չէ, քանի որ այդ խնդիրը տասնամյակներ ի վեր ուղեկցել է զինված ուժերին, բայց այն, ինչ որ կատարվում է հիմա, իսկապես արտառոց է:
Հետաքրքիր է, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցին, թե արդյոք նախարար Պապիկյանը չի՞ պատրաստվում հրաժարական ներկայացնել, բացասական պատասխան է տվել՝ հայտնելով, որ պետք է պատժվեն նրանք, որոնց անմիջական մեղքով են տեղի ունեցել ողբերությունները:
Ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահերի կամ ինքնասպանությունների ու սպանությունների թվաքանակի աճը լավագույն ցուցնիշն է այն բանի, թե իրականում ինչ է կատարվում բանակի խորքում՝ բոլորի աչքից հեռու, ոչ բոլորին տեսնելի: Բանակի ներկայիս վիճակի համար թիվ մեկ պատասխանատուն, այո՛, հենց երկրի քաղաքական իշխանություններն են ու անձամբ նախարարը, որ տվյալ դեպքում ՔՊ-ի թիմն է ներկայացնում: Ներքևներում տիրող քաոսը հետևանք է վերևներում գտնվողների անտարբերության ու աչքաթողության: Ասվածը վերաբերում է առաջին հերթին զինված ուժերին, որն ամենից զգայուն օղակն է այս դեպքում:
Ի դեպ՝ հետաքրքիր է, որ Փաշինյանը դեռ 2018-ին հայտարարում էր, որ բանակում արձանագրվող զոհերի թեման չպետք է դառնա ընդամենը լրատվականների կամ մամուլի գլխագրեր, այլ պետք է ամեն մի դեպքի հետևից գնալ մինչև վերջ՝ արմատախիլ անելու արատավոր երևույթները: Արդյոք հիմա այդ տրամաբանությա՞մբ է աշխատում Սուրեն Պապիկյանը, որի աշխատանքային արդյունավետության վերաբերյալ շարունակում են հնչել հիմնավոր կասկածներ:
Բանակը Հայաստանի ողնաշարն է: Կլինի մարտունակ ու կենսունակ բանակ, կլինի Հայաստան, չի լինի, չի լինի երկիր առհասարակ: Այնպես որ՝ եթե իշխանություններն իսկապես մտադիր են ապացուցել, որ իրենց հասցեին հնչող հայտնի մեղադրանքները տեղին չեն, ապա ցանկացած գնով պետք է բացառվի նմանօրինակ ողբերգությունների կրկնությունը, մեղավորներն էլ պետք է պատժվեն:

Այս նյութը դիտել են - 689 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook