USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 27 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
2025-02-27 11:11:00
Տպել Տպել

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

USArmenianews.com լրատվական կայքը փետրվարի 20-ի երեկոյան հայտնել էր, որ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կյանքին սպառնում է վտանգ: Այդ բոթը կայծակնային արագությամբ տարածում գտավ թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական լրատվամիջոցներում:
Դրանից հետո Վարդան Ղուկասյանը կապի դուրս չեկավ, ուղիղ եթերներ չեղան, և արտաքին աշխարհի հետ նրա կապն ասես կտրվեց, ինչը լուրջ անհանգստություններ առաջացրեց ոչ միայն նրա բազմահազար համակիրների, այլև ողջ հայ հանրության մոտ:
Քանի որ USArmenianews.com լրատվական կայքն առաջինն էր, որ տեղեկացրել էր այդ մասին հանրությանը, ուշադրությամբ հետևում էինք պրոցեսին, ավելին՝ ամեն օր հենց մեզ էին հարցնում ` ինչո՞ւ թարմացումներ չկան, չկա նոր տեղեկություն: Արդյունքում Հայաստանի ԶԼՄ-ները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին տիրաժավորել Ղուկասյանի մասին նյութեր՝ դրանց միախառնելով նաև սուտ ու կեղծիք. նպատակ ունեին՝ դիտումներ ու լայքեր հավաքելու, այլ ոչ թե ճշմարտությունը պատմելու: Բայց ամենամեծ խայտառակությունն այն էր, երբ պարզվեց, որ լրատվամիջոցի որևէ ղեկավար կարող է իրեն թույլ տալ սեփական եթերում այնպիսի հայտարարություններ անել, որոնք նորմալ մարդու գլխում չեն տեղավորվում:
Լինելով նախկին ու ներկա իշխանավորների ձեռքին կույր գործիք՝ լրատվամիջոցի այդ ղեկավարը սկսել է այլևս սպառնալիքներ հնչեցնել, ինչը, սակայն, այդպես էլ չի արժանանում ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությանը, անտեսվում է ԱԱԾ-ի կողմից: Սա նախկինաներկայական կեղտոտ համակարգի ձեռագիրն է, երբ հրապարակ են նետում լրատվամիջոցի ղեկավարին՝ նրա միջոցով անելով այնպիսի բաներ, որ սեփական դեմքով անել չէին կարող: Ընդ որում՝ լրատվամիջոցի այդ ղեկավարին ձայնակցում են նրա հյուրերը նույնպես՝ միանալով հնչող սպառնալիքներին՝ ուղղված Վարդան Ղուկասյանին, ինչը, բնականաբար, ևս ենթադրում է պատասխանատվություն:
Մենք, որպես լրատվամիջոց, կոտրելով կարծրատիպերը, բավական տևական լռությունից հետո հրապարակավ հայտնում ենք, որ Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում և դիմում ենք բոլոր միջազգային կառույցներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, որպեսզի այս նամակը նաև ուղարկվի Միացյալ Նահանգներում Դաշնային հետաքննությունների բյուրոյին: Ներկաների ու նախկինների գործիք հանդիսացող համապատախան անձի ու բամզաթիվ ԶԼՄ-ների կողմից Ղուկասյանի հանդեպ Հայաստանում ատելություն է գեներացվում, մահվան սպառնալիքներ են հնչում:
Ղուկասյանի հակառակորդների ցանկությունն է, որպեսզի նա արտահանձնվի կա՛մ ՌԴ-ին, կա՛մ ՀՀ-ին մի դեպքում, երբ պարզ է, որ այդ պարագայում նրան ուղղակի սպանելու են: Ավելին՝ տվյալ դեպքում գործ ենք ունենալու ոչ միայն որդու, այլև նրա մոր ճակատագրի խեղման հետ, ինչը կարող է կրկնակի ողբերգություն դառնալ: Մայրը, տեսնելով որդու այդ վիճակը և ունենալով բազմաթիվ հիվանդություններ, չի դիմանա ցավին։ Այս մարդիկ Հայաստանից փախչել են, որպեսզի իրենց կյանքը փրկեն, մինչդեռ, փաստորեն, կարող են մեռնել՝ զոհ գնալով նրանց, ովքեր ամեն ինչ անում են՝ Ղուկասյանի արտահանձնումը գլուխ բերելու համար:
Մենք չենք ցանկանում, որ որևէ ընթերցող խուճապի մատնվի, բայց խնդրում ենք, որ հստակ քայլեր իրականացվեն՝ պատժամիջոցներ սահմանելու նմանատիպ մարդկանց նկատմամբ: Փաստաբաններն արդեն միջոցներ են ձեռք առնում, որպեսզի ամենաբարձր մակարդակով լինեն հետևանքներ. այս ամենը չի կարող մնալ անպատիժ:

Այո, իսկապես Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը լավ չէ: Մենք նույնպես կլռեինք՝ այս մասին չբարձրաձայնելով, բայց խախտում ենք լռությունը, քանի որ չենք կարող անտարբեր լինել կատարվողի հանդեպ։
Մենք կանդրադառնանք այն խնդրին, թե ինչը դարձավ պատճառ՝ Վարդան Ղուկասյանի և կոնկրետ տվյալ լրատվամիջոցի միջև ծագած հակամարտության։ Ստացվեց, որ մեկ այլ քաղաքական ուժի լրատվամիջոց նպաստեց, որպեսզի երկու հոգու միջև խնդիր առաջանա, և քանի որ արդեն խնդիրը ծագել էր, փորձեցին իրավիճակից օգտվել ու այն հրապարակ բերել։ Միևնույն ժամանակ արձանագրենք, որ ոչ թե գործ ունենք միայն անհատի հետ, այլև այդ անհատի բազմահազար համակիրների բանակի: Ղուկասյանին հանրությունը սիրում է, տարիներ շարունակ նա սեփական առողջության հաշվին խոսել է հանրության հետ, բարձրաձայնել մարդկանց հուզող հարցեր, պարզաբանել այնպիսի խնդիրներ, որոնք ոչ ոք մինչ այդ չէր արել, նրա շնորհիվ մարդիկ ստացել են իրենց հուզող բազմաթիվ խնդիրների լուծումները։ Ժողովրդի մի զգալի հատված Ղուկասյանի մեջ գտել է իր հարցերի լուծումը, հույս ու խնդիրներից փրկություն։
Իհարկե, քաղաքականության բնույթն այնպիսին է, որ առանց վեճերի ու բախումների անհնար է պատկերացնել այն, սակայն երբ նույն լրատվամիջոցը մարդկանց ուղղորդում է՝ ասելով, թե ինչպես պետք է էմիգարցիայի կենտրոն նամակ գրել, FBI-ին հայտնել, դա արդեն վերածվում է իսկական այլասերության։
Մենք այլևս չենք լռելու ու բարձրաձայնելու ենք:
Ազգային անվտանգության ծառայության պետ պարոն Աբազյանին ենք խնդրանքով դիմում ու տալիս 48 ժամ: Եթե այդ ընթացքում հստակ քայլեր չարվեն, եթե իշխանությունը չմիջամտի, ապա մենք կփաստենք, որ նախկինները, միացած ներկաներին, փաստորեն, կոտրում են ժողովրդի մեջ մնացած լավ ապագայի մասին հավատը, արդարության հույսն ու օրենքի երկիր ունենալու փափագը:
Դիմում ենք նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը որպես ԱՄՆ-ում հավատարմագրված լրատվամիջոց՝ խնդրելով բարձրաձայնել այս հարցի մասին։ Այս հոդվածի հրապարակումից կարճ ժամանակ անց կդիմենք նաև նախագահ Թրամփի վարչակազմին ու Պետդեպին՝ էլ.փոստի միջոցով հրավիրելով նաև նրանց ուշադրությունն այս խնդրին։
Եթե Վարդան Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում, ապա դա նշանակում է, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուրին կոտրելը, ընկճելը և, առհասարակ, ֆիզիկապես վերացնելը շատ ավելի հեշտանում է։ Այնպես որ՝ կարծում ենք, որ դեսպանատունը ևս պետք է միջամտի, անի ամեն բան, որպեսզի Ղուկասյանի կյանքի իրավունքը երաշխավորվի և արտահանձնում չլինի: ԱՄՆ-ից դուրս Ղուկայանին ուղղակի կսպանեն:
Վարդան Ղուկասյանն այն քաղաքական գործիչներից է, որ ունի բավականին մեծ լսարան, և եթե, նույնիսկ, ՀՀ ներկա ու նախկին բարձրաստիճան իշխանավորների եթերների կամ ԶԼՄ-ների դիտումների քանակը իրար գումարես, նրա մեկ-մեկուկես ժամվա ուղիղ եթերների դիտումների քանակի կեսն էլ չի կազմի, ինչը խոսում է այն մասին, որ Ղուկասյանը հանրային ու քաղաքական լուրջ ֆիգուր է, ինչն էլ պատճառ է դարձել, որ նրանից ազատվելու ցանկություն առաջանա ոմանց մոտ: Այն լրատվամիջոցները, որոնք կապ չունեն ներկայանախկինական լրատվադաշտի հետ, պետք է արձագանքեն սրան ևս:
Ամերիկյան կողմը պետք է նկատի ունենա նաև այն, որ Ղուկասյանը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների գերսերտացման լրջագույն կողմնակից և բազմաթիվ անգամ իր եթերներում խոսել է այն մասին, որ իր ընտրվելու դեպքում նոր մակարդակի կբարձրացնի հայ-ամերիկյան հարաբերություները՝ վերացնելով այն բոլոր խոչընդոտները, որոնց պատճառով այդ հարաբերություների մակարդակը դեռևս մնում է շատ առումներով անբավարար: Ավելին՝ Ղուկասյանն ամերիկյան ընտրություններում միանշանակորեն պաշտպանել է Թրամփի թեկնածությունը՝ ողջունելով նրա վերադարձը Սպիտակ տուն: Ղուկասյանը միշտ բարձր է գնահատել նախագահ Թրամփի կողմից ձեռնարկված բազմաբնույթ բարեփոխումները՝ նրան համարելով իսկապես գործի մարդ:
Սույն նամակը և այլ փաստեր հղվելու է ոչ միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, ՄԱԿ-ի համապատասխան օղակներին և այլ միջազգային կառույցներին, այլև ամերիկյան Սենատին ու դրա անդամներին՝ կանխելու սարսափելին։
Որպես ԱՄՆ-ում հավատարմագրված լրատվամիջոց մեզ իրավունք ենք վերապահում՝ ոչ միան մեր, այլև բազմահազար մարդկանց անունից հղելու խնդրանք՝ ընթացք չտալու Ղուկասյանի դեմ ներկա ու նախկին իշխանությունների կողմից հղվող այն կեղծ գրություններին, որոնց նպատակն իրականում հրեշավոր է:
Ինչպես հայտնի է, Վարդան Ղուկասյանի մասին այս շրջանում տարածվող ստերից մեկն էլ այն է, թե իբր նրան ծեծի են ենթարկել: Այդ սուտը միտված է մարդուն հոգեբանորեն նվաստացնելուն, այսպես ասած փչացնելուն: Մինչդեռ երբեք չի եղել այնպես, որ ԱՄՆ-ից քաղաքական ապաստան հայցող ստացած մարդուն ծեծեն՝ այն էլ սեփական տան մեջ: Եթե երբևիցե եղել է նման դեպք, ապա թող հակադարձեն ու փաստեր ներկայացնեն:
Որպես USArmenianews.com-ի հիմնադիր տնօրեն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ղուկասյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը բացարձակ կեղծ են: Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ առանց ԴՕԿ կուսակցության կամ Ղուկասյանի հարազատների հետ խորհրդացելու, մենք հրապարակում ենք այս նյութը, քանի որ հասկանում ենք, որ օրեցօր մեծանում է Ղուկասյանին ֆիզիկապես կորցնելու վտանգը:
Այդ իսկ պատճառով ոչ մեկին խուճապի չմատնելով՝ հայտնում ենք, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, ուստի պետք է քայլեր ձեռնարկել՝ սարսափելին կանխելու:

Այս նյութը դիտել են - 393 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook