USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բոլոր հակաիրավական գործողություններն իրականացվել են ոստիկանների եւ նրանց աջակցությունը վայելող քաղաքացիական հագուստով թաղային խուժանի կողմից
2016-08-02 22:28:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ վերաբերմունք ունի «զանգվածային անկարգություն» բառակապակցության նկատմամբ:

Հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների արդյունքում հետապնդվող գործիչների եւ ցուցարարների մի զգալի մասին ՀՀ ՔԿ-ն մեղադրում է հենց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Մինչդեռ զանգվածային անկարգություն ցուցարարների կողմից, որպես այդպիսին, տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ ՀՀ ՔՕ 225-րդ «Զանգվածային անկարգություններ» հոդվածի 5-րդ մասը հստակ սահմանում է. «Զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետեւանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը»:

Իհարկե, այսպիսի իրադարձություններ տեղի են ունեցել Սարի թաղում, հանրության աչքի առաջ, սակայն ցանկացած ոք կարող է փաստել, որ քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները եւ ցուցարարները վերը նկարագրված արարքներից եւ ոչ մեկը չեն արել: Բոլոր հակաիրավական գործողություններն իրականացվել են ոստիկանների եւ նրանց աջակցությունը վայելող քաղաքացիական հագուստով թաղային խուժանի կողմից:

Ու եթե սա հերթական անգամ հաշվի չառնվի, եւ 2008-ի մարտի 1-ի քրեական գործերի նման նույն ավյունով սկսեն ստեղծագործել այս անգամ էլ քննչականում, իրավիճակն ավելի կբարդանա»: 

Այս նյութը դիտել են - 6686 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook