USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բադալյանների հերթական աջակցությունը զոհված զինծառայողների ընտանիքներին
2016-11-28 23:26:00
Տպել Տպել

Նոյեմբերի 28-ին Երկրապահ կամավորների միությունում տեղի ունեցավ 2016 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության հանձնման միջոցառում:

Բադալյանների ընտանիքի բարեգործական այս նախաձեռնությունն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները, ովքեր հանդիսանում են «Կովկաս», «Ֆասթ կրեդիտ», «Վիվառո» ընկերությունների հիմնադիրներ, մեկական միլիոն դրամ նվիրաբերեցին 2016 թվականին զոհված զինվորականների ընտանիքներին, ներառյալ ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների, որոնց թիվն այս տարի հասել էր 129-ի:

Վահե Բադալյանը ելույթի մեջ նշեց, որ ցավոք, այս տարի զոհերի թիվն ավելացել է, բայց նրանք իրենց կյանքը նվիրաբերել են մեր բոլորիս երազած Հայաստանի համար: Նա հույս հայտնեց, որ 2017 թվականը կլինի խաղաղության տարի:

Դրամական օգնության հանձնումից հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը Վահե Բադալյանին պարգևատրեց կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով՝ մատաղ սերնդի և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի և «Պատանի երկրապահ» ճամբարային ռազմաուսումնական հավաքներին աջակցություն ցուցաբերելու համար:

Իր եզրափակիչ ելույթում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ևս շնորհակալություն հայտնեց գործարար եղբայրներին՝ ավանդույթ դարձած նախաձեռնության համար: Նրանց ծնողները՝ Ռոմիկ Բադալյանը և Անահիտ Մարգարյանը պարգևատրվեցին «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալներով: Իսկ Վահե Բադալյանին հանձնվեց «ԵԿՄ 25 տարի» հոբելյանական մեդալ:

Այս նյութը դիտել են - 1118 անգամ
Թողնել մեկնաբանություն
2024-03-05 01:16:00  «Փակ» հանդիպում
«Փակ» հանդիպում
Բոլորը ›››
Facebook