USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Analitik.am կայքի տնօրենը ՎՏԲ-ից փորձել է շորթու՞մ կատարել. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է..«news»
2016-12-03 20:45:00
Տպել Տպել

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ մեղադրվող՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի քրեական գործով նախաքննությունն ավարատվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Նա նշեց, որ քրեական գործը բաղկացած է 18 հատորից, նյութերն արդեն ուղարկվել են կողմերին՝ ծանոթանալու:
«Այդ 18 հատորի մեջ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի մասով որեւէ նյութ չկա, որը կարող էր ինչ-որ տեղ, ինչ-որ ձեւով կողմնակի դիտրդի մոտ, գործով չշահագրգռված անձի մոտ, ենթադրություններ չկատարող անձի մոտ բերել այն հետեւության, որ Անի Հովհաննիսյանը փորձել է շորթում կատարել: Քրեական գործում չկա որեւիցե մի նյութ, որ Անի Հովհաննիսյանը ՎՏԲ բանկից որեւէ աշխատակցի հետ որեւէ ձեւի շփում ունենա: Ասում են՝ քողարկված ցանկություն է ունեցել շորթում կատարելու, բայց այդպիսի բան չկա»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ից շորթում կատարելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործում փոփոխություններ են կատարվել. Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի մասով նրա նկատմամբ հարուցված քրեական գործը՝ խոշոր չափով շորթման մեղադրանքով, կարճվել է, իսկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասով մեղադրանքը՝ վերաորակվել:
Առաջադրված մեղադրանքներից 182-րդ հոդվածի 3-րդ մասը հանվել է, ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, դարձել է 1-ին, (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը), եւ առանձին ավելացել է ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մաս։
Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ ոստիկանության՝ Ուրիխանյանը հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակել:

news.am

Այս նյութը դիտել են - 1878 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook