USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ի՞նչ է արձագանքում Տարոն Մարգարյանը տաքսու վարորդների խնդրանքին
2016-12-05 03:32:00
Տպել Տպել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ շարունակվում է հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման, ինչպես նաև մայթերում և կամար անցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Քաղաքապետը ոլորտի պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել վերջին շրջանում տաքսու վարորդների կողմից կրկին բարձրացվող անվճար կայանատեղիների տրամադրման խնդրին:

«Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդրին ու որոշակի քայլեր, իհարկե, ձեռնարկել ենք այդ ուղղությամբ: Տաքսու վարորդներն ու նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները ևս շեշտում են, որ հատկապես վերջին տարիներին այս հարցում իսկապես զգալի են եղել Երևանի քաղաքապետարանի ներդրումն ու ջանքերը, ինչի համար մարդիկ անկեղծորեն շնորհակալ են:

Այո, մայրաքաղաքում այսօր ունենք տաքսիների անվճար կայանման 122 առանձնացված և համապատասխան կահավորված տեղ, բայց այդքանը, փաստորեն, բավարար չէ: Եվ հիմա նրանց խնդրանքն է, որ հնարավորին ավելացվի նման կայանատեղերի քանակը:

Ըստ այդմ, հարցը քննարկեք այդ մարդկանց հետ և, Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով, փորձեք որոշակի լուծումներ գտնել և բավարարել մարդկանց խնդրանքը», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է հարցը համակողմանիորեն քննարկելուց հետո ներկայացնել առաջարկություն՝ տաքսիների անվճար կայանատեղիների ավելացման հետ կապված:

Այս նյութը դիտել են - 2248 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook