- 2024-04-04 13:05:00ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
- 2024-04-04 10:34:00Ծիծաղելի է, երբ փորձում են հերքել անհերքելին
- 2024-04-01 07:55:00Նիկոլ Փաշինյանն արդարանալու նոր ձև է գտել
- 2024-04-01 07:39:00Արշակ Կարապետյանը դիմում է բոլոր հայրենասերին միանալ ապրիլի 5-ին կայանալիք հիմնադիր համագումարին։
- 2024-03-27 10:22:00Տեռո՞ր, թե՞ բեմադրություն
- 2024-02-29 14:57:00«Վանոյի Արտակի»՝ Արտակ Գալստյանի որդին Վրաստանից հանձնվել է Հայաստանին․ ավելի քան 1 մլդ դրամի թմրամիջոցների վաճառք
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Արդեն 8 տարուց ավելի է, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջուղայի փողոցի 5-րդ շենքի 60 ընտանիք բնակվում է «քարե դարում»՝ առանց էլեկտրաէներգիայի։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքը 5 հարկանի է և ունի 5 մուտք, և այդ շենքում բնակվում է մոտ 60 ընտանիք։
Կան ընտանիքներ, որ 3 հոգի են, իսկ կան ընտանիքներ էլ՝ 10-ից ավելի։ Երևանի քաղաքապետարանը նշված շենքը համարել է 4-րդ վթարային և հայտարարում է, որ այդ 60 ընտանիքներն անօրինական են բնակվում այնտեղ, ինչի համար էլ նրանք իրավունք չունեն ունենալ էլեկտրաէներգիա։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մեր խնդրանքն է, որպեսզի տրամադրեն էլեկտրաէներգիա, և մեր ծախսած հոսանքի համար մենք պատրաստ ենք վճարելու։
Կան բնակիչներ, ովքեր տարիներ առաջ բնակարաններ են ստացել, սակայն մի մասը հաշվառված է եղել նշված շենքում դեռ ԽՍՀՄ տարիներից։ Մի մասն էլ փողոցում չհայտնվելու կամ արտագաղթի ճանապարհը չբռնելու համար եկել, տնավորվել են էստեղ։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կուրծք ծեծելով ու կոկորդը պատռելով հայտարարում է, թե՝ հայե՛ր, եկե՛ք տուն։ Մինչդեռ մենք էստեղ մեզ օտար ենք զգում։
Պատկերացնո՞ւմ եք՝ 21-րդ դարում դեռ մենք 90-ական թվականների դոզայի տակ ենք։ Նայում ենք ռմբակոծված Հալեպին, թե ինչպես են վերականգնվում էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, նախանձում ենք։
Առանց հոսանք ապրելը քիչ էր, դրան ավելացավ կոյուղաջրերի ներթափանցումը շենքերի նկուղներ։ 1 շաբաթից ավելի է, գարշահոտություն է տիրում տարածքում, սակայն Նոր Նորքի թաղապետարան ինչքան էլ ահազանգել ենք, միևնույն է՝ ձայն բարբառո հանապատի։ Միայն «Երևան Ջուր»-ն է, որ օպերատիվորեն արձագանքել ու եկել, աշխատանքներ է կատարում խցանված խողովակները բացելու ուղղությամբ, չնայած նրան, որ դա «Երևան Ջրի» լիազորությունների մեջ չի մտնում, բայց մարդիկ սատար են կանգնում ժողովրդին։
Մենք հասկանում ենք, որ կառավարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Նոր Նորքի թաղապետարանը այդքան միջոցներ չունեն նոր բնակարաններ կառուցելու համար, բայց մեր խնդրանքն է, որ գոնե մարդկային վերաբերմունք ցուցաբերեն ու էլեկտրաէներգիայի հարցը լուծեն։
Շենքում բնակվողները հիմնականում Արցախյան պատերազմի մասնակիցներ են, ովքեր թուրքի դեմը կենաց-մահու պայքար են մղել։ Իսկ այսօր հայտնվել են պանդուխտի կարգավիճակում։ Մնում է՝ ազգովի արտագաղթենք։
Գուցե դա՞ է Նոր Նորքի թաղապետարանի ուզածը։
Վստահ ենք, որ եթե այս մասին իմանա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որ քանի տարի է, անլույս ապրում ենք, հաստատ օգնության ձեռք կմեկնի մեզ, թե չէ, էլ հույս չունենք ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ էլ թաղապետարանից»։
hayeli.amՔՊ-ական կարկառունն ուրացել է Հայոց ցեղասպանությունը .ի՞նչ ազգության է պատկանում Անդրանիկ Քոչարյանը
ՏԽՈՒՐ Է։ ՏԽՈՒՐ Է, ԵՎ ՉՀՈՒՍԱԴՐՈՂ
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Ծիծաղելի է, երբ փորձում են հերքել անհերքելին
Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյանը վախեցրե՞լ է, թե՞ նա է հոժարակամորեն ուրացել
Հայոց հաղթական ոգու վերածնունդն այլընտրանք չունի
ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱԼԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ՝ ԴԷՊԻ ԱՌԱՒԵԼ ԿԵԱՆՔԻ ՀՐԱՒԷՐՆ Է
Նիկոլ Փաշինյանն արդարանալու նոր ձև է գտել
Արշակ Կարապետյանը դիմում է բոլոր հայրենասերին միանալ ապրիլի 5-ին կայանալիք հիմնադիր համագումարին։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը նոր ռեկտոր ունի
ՔՊ-ին մնում է ապավինել ոստիկանական մահակին. ռեսուրսների լուրջ սով է
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները
«Կարգին Հայկոյի» «Նոր ուժը». շարքային մի բա՞ն, թե՞ նոր խոսք՝ քաղաքականության մեջ
Այսքանից հետո ինչպե՞ս պետք է որակել այս իշխանությունների պահվածքը, հայրենասիրակա՞ն…
Տեռո՞ր, թե՞ բեմադրություն
Ինչպե՞ս իշխանություններին հաջողվեց սիստեմատիկաբար զրոյացնել երբեմնի հզոր Սփյուռքի ազդեցությունը
Ժուռնալիստների միությունը երկակի ստանդարտներով է առաջնորդվում
ՔՊ-ական պատգամավորը պարծեցել է, թե Հայաստանն ընկալելի է դարձել թուրքերի համար
Երբ ենք պահանջատեր լինելու, երբ ենք հայրենատեր լինելու ու ցավելու մեր կորուստների համար, երբ ենք ապրելու` որպես գիտակից ազգ, ե՞րբ....
Հիմա ասում ենք` ափսո՜ս Արցախ, որ մնացիր շան բերանում, ապա կասենք` ափսո՜ս Տավուշ, Սևան, Սյունիք, որ ձեզ կորցրինք....
Թող Հայաստանը լինի բռնապետական երկիր, բայց՝ անվտանգ, քան ներկայացվի որպես իբր ժողովրդապետական, բայց մնա վտանգված ու «օդից կախված»
Վարչապետի չարագույժ խոստովանությունը. պատերազմն անխուսափելի է
«Կարգին Հայկոն» որոշել է կաշին փոխել ու դառնալ սև՞
Իշխանությունները հասկացել են Վարդան Օսկանյանի հեռահար նպատակներն ու անցել թշնամու կողմը