USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 24 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Լեզվաբանի ամուսնու սպանության գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է
2017-01-16 05:23:00
Տպել Տպել

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է: Այն տեղի կունենա հունվարի 18-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի 58-ամյա ամուսին Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել է:

Այս գործով մեղադրյալները վեցն են՝ ԴԱՀԿ նախկին աշխատակից Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը և Հարություն Գրիգորյանը: Վերջինիս մեղադրանքն առաջադրվել է հանցագործության պարտակման համար, նա եղել է Խաչիկ Կոսյանի և Արթուր Զաքարյանի հետ: Նշված անձանցից առաջին 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետո (առանձնակի դիտավորությամբ սպանություն՝ մի խումբ անձանց կողմից) և խուլիգանության հատկանիշներով: Կա ևս մեկ անձ, որի ինքնությունը նախաքննական մարմինը դեռևս չի պարզել: Նշենք, որ մեղադրյալներից որոշների ծնողներն ու փաստաբանները հերքում են նրանց մասնակցությունը սպանությանը: Ավելի վաղ հրապարակային մամլո ասուլիսով հանդես եկան Յուրի Հակոբյանի փաստաբանն ու մայրը:

Փաստաբան Արմեն Նադիրյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալ Յուրի Հակոբյանն անհիմն է գտնվում անազատության մեջ և իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդման իրականացման հիմքերն իսպառ բացակայում են: Մեղադրյալ Խաչիկ Կոսյանի հայրը՝ Հակոբ Կոսյանը ևս հրապարակավ հայտարարել է, որ իր որդին անմեղ է: Հավելենք նաև, որ հրապարակավ հայտարարություններով են հանդես եկել նաև Փառանձեմ Մեյթիխանյանը և տուժողի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ մանրամասներ ներկայացնելով նախաքննությամբ ստացված տվյալների մասին:

Հավելենք նաև, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից հաստատվել էր մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և Եղիշե Խաչատրյանի՝ դեպքին ականատես տարեց մոր՝ Էմմա Աբրահամյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար մեղադրվողներ Ա.Չ.-ի, Ա.Ն.-ի, Խ.Կ.-ի, Ա.Զ.-ի և Յու.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և  ուղարկվել  Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 3808 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook