USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 27 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀԿ-ականները իրար ծեծել են ու զենք են պարզել իրար վրա. իրավիճակը լարված է Politik
2017-03-04 02:04:00
Տպել Տպել

Politik.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ, որ Արտաշատ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում` ՀՀԿ շտաբի հարևանությամբ, ծեծկռտուք է սկսվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցների միջև:

Հենց ՀՀԿ շտաբի առջև իրար են սկսել ծեծել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները` Գազի Գարիկ անունով մեկի գլխավորությամբ և ՀՀԿ-ական թեկնածու Ալիկ Սարգսյանի վարորդը` Ազատն ու նրա որդին: Կողմերը իրար անխնա ծեծի են ենթարկել:

Ականատեսների վկայությամբ` կողմերը հասցրել են պատռել միմյանց հագուստը, կռվարարներից մեկն անգամ ինչ-որ պահի զենք է պահել հակառակորդի վրա:

Այս ամենը տեղի է ունեցել փողոցում` պատահական անցորդների աչքի առաջ: Տարածքում հիմա լցված են ոստիկանության աշխատակիցներ, որոնք փորձում են վերահսկողության տակ առնել իրավիճակը:

Փաստորեն ռեյտինգային թեկնածուները պատռում են ՀՀԿ-ի դեմքը: Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե այս ընտրությունները լինելու են ժողովրդավարական արդեն իսկ հերքվում են:

Այս նյութը դիտել են - 1944 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook