«Hayeli »-ն գրում է. Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման առիթով Ռուսաստանում առաջացած հակահայ հիստերիան, մասնավորապես, ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու փաստը հույզեր է բորբոքել ոչ միայն Հայաստանի,այլ Ռուսաստանի հայերի շրջանում:
Մի քանի օր է օդում կախված հարցադրումներ կային՝ որտե՞ղ են Ռուսաստանի հայկական կառույցները, ինչո՞ւ որևէ կերպ չեն արձագանքում կամ չեն փորձում խոչընդոտել այդ տհաճ երևույթը: Եւ ահա, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ամենամոլի հայ ռուսասեր Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել , որով իբրև թե պատրաստվում էր դատապարտել մեղավորներին:
Բայց դատապարտում չկայացավ, քանզի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ էր քան բացատրագիր այն մասին, որ Հայաստանը ամենևին էլ Եվրոպա չի գնում, այլ շարունակում է մնալ Ռուսաստանի կողքին, կամ եթե գնում է, ապա դա Պուտինի կամքով է, կամ համաձայնությամբ.<<Այդ Համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի մուտքը Եվրամիության հետ մեկ ընդհանուր տնտեսական տարածք եւ ԵԱՏՄ անդամ երկրների շահերին ոչ մի վտանգ չի սպառնում:Ավելին, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է իր դաշնակիցներին իր որոշման մասին եւ ռուսական իշխանությունների կողմից ոչ մի առարկություն չի ծագել, ինչի մասին վկայում է Ռուսաստանի ԱԳՆ եւ այլ իշխանական կառույցների կողմից որեւէ հայտարարության բացակայությունը: Այդ ծայրաստիճան անպատասխանատու լրագրողների եւ քաղաքական գործիչների գործողությունները Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում առաջ են բերել բազմամիլիոն հայ համայնքի վրդովմունքը, որպես մեր երկրների միջեւ խոչընդոտների ստեղծման փորձ, ինչպես նաեւ նպատակ ունեն ռուսաստանյան հասարակության աչքում ձեւավորել Հայաստանի նկատմամբ բացասական կերպար>> ասվում է հայտարարության մեջ՝ փորձ անելով հանդարդեցնել վիրավորված կրքերը:
Ու որպեսզի Արա Աբրահամյանը ցույց տա իր խոնարհումը առ Ռուսաստան ու Վլադիմիր Վլադիմիրովիչ եւ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե նրա միտքը ծուռ է, Արա Աբրահամյանը էլ ավելի հեռուն է գնում ՝ քար նետելով
Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վրա, վտանգավոր հայտարարություն անում Ղրիմի հարցի վերաբերյալ. <<Հայաստանը հանդիսանում է նույնիսկ ԵԱՏՄ անդամների մեջ այն եզակի երկրներից մեկը, ովքեր հետեւողականորեն ելույթ են ունենում ի աջակցություն Ռուսաստանի, ինչպես Ղրիմի, այնպես էլ մի շարք խիստ նուրբ հարցերի կապակցությամբ, որոնք առնչվում են ռուսաստանյան արտաքին քաղաքականությանը>>:
Ավելի մանրամասը՝ սկզբնաղբյուր կայքում:
Այս նյութը դիտել են - 14458 անգամ