Հայաստանում ահաբեկչական գործողությունների կասկածանքով հերթական խմբավորման այսպես կոչված պարագլխի բացահայտումը իրարամերժ գնահատականների տեղիք է տվել:
Ազգային անվտանգության ծառայությունը առավոտյան հաղորդագրություն տարածեց, ըստ որի «օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում» պարզել է․ «Ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք»սոցիալական ցանցում գրանցել է Martin Avagyan օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր`«Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին:
Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր»:
ԱԱԾ-ն եզրակացրել է, որ Ռ.Ք.-ն «փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների»:ԱԱԾ-ն քրգործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձը, որը ենթադրում է 8-12 տարի ազատազրկում, և 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ահաբեկչության ֆինանսավորումը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, 10-15 տարի ազատազրկում:
Բացի այդ ԱԱԾ-ն դիմել է ԱՄՆ իրավասու կառույցներին՝ ներկայացնելով ձեռքբերված ապացույցները եւ համագործակցելու խնդրանքով: Հայաստանում «ձեռնարկվում են միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»: Ավելի ուշ հետախուզվողի ինքնությունը պարզ դարձավ, ամերիկայաբնակ Ռոբերտ Քուրքյան, որը մասնագիտությամբ բժիշկ է, իսկ ԱՄՆ-ում բիզնեսով է զբաղվում:
Այս հաղորդագրությունից հետո առաջին ռեակցիան, որ տվեց հայաստանյան ակտիվ հանրությունը, ԱԱԾ-ի դեմ էր: Շատերի կարծիքով ԱԱԾ-ն հերթական գործն էր կարում ինչ-որ անհայտ օգտատիրոջ դեմ, որպեսզի մնացածների աչքը վախեցնի, ի վերջո, նման հայտարարությունները ֆեյսբուքում եզակի չեն:
Կարծիքներ հնչեցին, որ իշխանությունը ԱԱԾ-ի միջոցով 2018-ին ընդառաջ ժողովրդի վախն է ուզում բռնել, որպեսզի ավելորդ խլրտոցներ քաղաքական առանցքային գործընթացների առիթով չբարձրանան: Սակայն քիչ անց տեսակետ հնչեց, թե նոր խմբավորումը Սասնա ծռեր-2 է, ավելին այդ կեղծ օգտատիրոջ ֆեյսբուքյան ընկերների ցանկում են Հիմնադիր խորհրդարանի մի խումբ անդամներ, ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի «Ճակատի» անդամները։ Ուշագրավ է, որ այդ կեղծ էջում մամուլից բազմաթիվ հրապարակումներ է տեղադրվել «Սասնա ծռերին» վերաբերող եւ տարբեր գրառումներ արել։
Մի քանի մեջբերում խնդրո առարկա էջից.«Երբ իշխանությունները յուրային չեն, երբ չկա արդարադատություն, հասարակության բազուկը պետք է պատժել կարողանա օրենքի վրա բռնացողներին… Ազգային դիմադրության գլխավոր օղակներից մեկն էլ այսօր մեր քաղբանտարկյալներն են, որոնք բացարձակապես իրավունք չունեն նահանջելու և ընկրկելու խունտայի հայրենադավների առաջ։
Ամբողջական նյութը կարդալ «Hayeli.am »-ում:
Այս նյութը դիտել են - 10551 անգամ