Norlur.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` գողական աշխարհում բավականին հայտնի եղած «Սվո Ռաֆի» թոռնուհին` Սառա Գասպարյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն: Մեր աղբյուրների փոխանցմամբ Սառա Գասպարյանը համագործակցելու է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, եւ վերջինիս միջոցով զգալի դերակատարություն է ունենալու հայաստանյան քաղաքական դաշտում: Արա Աբրահամյանի հետ համագործակցությունը պատահական չի ընտրված: Սառա Գասպարյանը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահը քավոր- սանիկակական հարաբերությունների մեջ են: Նշենք, որ Սառա Գասպարյանը բավականին լուրջ կարողությունների տեր է: Ի դեպ Գասպարյանի` քաղաքականություն մուտք գործելու ցանկությունը որոշակիորեն անդրադարձել է նաեւ նրա անձնական կյանքի վրա: Կնոջ` քաղաքականություն մուտք գործելուն դեմ է եղել վերջինիս ամուսինը, ինչի պատճառով, մեզ հայտնի դարձավ, որ նրանք բաժանվել են: Ապահարզանի գործը ներկայումս դատարանում է: Հավելենք, որ շրջանառվող տեղեկությունների Սառա Գասպարյանը բաժնեմաս ունի նաեւ ՀԷՑ-ում, որը ինչպես հայտնի է ձեռք է բերվել «Տաշիր գրուպի» կողմից: Նա նաեւ բաժնեմասեր ունի «Շանթ» գործարանում, եւ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Հոլդինգում»:
Այս նյութը դիտել են - 1975 անգամ