ՈՎՔԵՐ ԵՆ ԱՅՍ ՄԱՆԿՈՒՐՏՆԵՐԸ...
2018-01-17 20:21:00

ԸՍՏ ARENANEVS.AM լրատվության հաղորդագրության, Հայաստան է ներկրվել ադրբեջանական արտադրության մանկական կեր,որը հայտնաբերվել է սննդի տաղավարներում:

Հարց է առաջանում՝ ովքեր են այդ մանկուրտները, որոնք դեռ հողին չհանձնած ազերիների գնդակից զոհված երեկվա երիտասարդի դին,այսօր ադրբեջանական ենիչերիներին հարստացնում են,կրկին հզորացնում նրանց՝ նոր զենքեր գնելու հնարավորությամբ, գնելով նրանց երկրի անորոշ ու կասկածելի բաղադրության արտադրանքը, թե հերթը մանուկներին է հասել...

Թշնամին ամեն քայլի կգնա, նա թշնամի է, իսկ ովքեր են մեր ներսի՝ Գարեգին Նժդեհի ճշգրիտ բնորոշումով՝ ազգային ,ես կասեի՝ ոչ ազգային տականքները, որոնք, անտեսելով մեր հանրապետության արգելքը, ադրբեջանից որևէ սննդանյութ կրելու վերաբերյալ , դարձյալ շարունակում են գաղտնի ճանապարհներով գնալ նման ազգավտանգ քայլերի:
Կարծում եմ՝ ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները լուրջ անելիքներ ունեն այս հարցում, պատերազմը միայն զենքով չէ, մենք շրջապատված ենք մեր ազգի դարավոր թշնամիներով և ազերին մենակ չէ....

Ռուզան Ասատրյան

Այս նյութը դիտել են - 39928 անգամ