24 տարին մարդու կյանքում բավականին երկար հատված է, բայց հասարակության, պետության համար դա այնքան էլ շատ չէ: Եթե անգամ խաղաղ պայմաններում է ստեղծվում բանակը, քառորդ դարում հազիվ թե մարտունակ բանակ ձևավորվի, սակայն խոսքը մեր մասին չէ` ելնելով մի շարք պատճառներից: Անկախությունից հետո մենք անընդհատ վտանգի տակ ենք, հայտնվել ենք մի իրավիճակում, որից ելքը միայն պայքարելու միջոցով է:
Շատ կարճ ժամանակում մարտունակ բանակ ձևավորելը մեր հետագա գոյության հարցն էր լուծում: Մեր ազգը կարողացավ անցնել այդ փորձության միջով և այն դեպքում, երբ մեր հարևանը դեռևս ուներ Խորհրդային բանակի աջակցությունը և հզոր դաշնակից:
Այժմ մեր խնդիրն է պահպանել ձեռք բերածը, ամուր պահել երկրի սահմանները` մեկը զենքով, մյուսը` գրիչով...
Շնորհավորելով բոլորին այս օրվ առթիվ` մաղթում եմ տոկունություն, կամք, ուժ և վստահություն` զինվորից մինչև գեներալին: