Կիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են
2018-01-21 21:55:00

Друзья, у нас хорошая новость. Похищенные в Киеве, 12 ноября 2017 года граждане Армении (АРМАН и САМВЕЛ) уже на свободе. Подробностей пока сообщить не могу.

Хорошо, когда все хорошо кончается.

Կիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մասնավորապես, գրել է.

«Ընկերներ, ուրախ նորություն ունենք։ Կիևում 2017թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են»։

Անդրանիկ Մանուկյանը նաև հայտնում է, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել։

«Լավ է, երբ ամեն ինչ լավ է ավարտվում»,- հավելել է դեսպանը։

Այս նյութը դիտել են - 41185 անգամ