«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի օլիգարխիայի ներկայացուցիչներն անհանգստացած են, որ երկրի բիզնես կյանքում նոր օլիգարխ մրցակից է հայտնվելու՝ ի դեմս Արմեն Սարգսյանի:
Նրանք համոզված են, որ նախագահ Սարգսյանը փորձելու է իր համար բիզնես ոլորտներ ստանալ, իսկ դա հնարավոր է միայն մյուսների հաշվին:
Հնարավոր է, որ առաջիկայում օլիգարխիան Արմեն Սարգսյանին վարկաբեկող այնպիսի տեղեկություններ դնի շրջանառության մեջ, որոնք կստիպեն նրան հրաժարվել նախագահական հավակնություններից:
Իսկ այդպիսիք, ըստ մեր աղբյուրի, կան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 3924 անգամ