«Հայելի»-ն գրում է. Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Անվտանգության խորհրդի մասին» նոր օրենքի նախագիծը: Այն գործադրին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Անվտանգության խորհուրդը նախկինում խորհրդատվական մարմին էր նախագահի համար, նոր սահմանադրական կոնցեպտով այն պետական մարմին է, որը ղեկավարում է վարչապետը, և սահմանադրությամբ ամրագրված է նաև հիմնական առաքելությունը, այն սահմանում է պաշտպանության ոլորտի հիմնական քաղաքականության հիմնական ուղղությունները», – ասաց Դավիթ Հարությունյանը։
Դավիթ Հարությունյանը խոսելով Անվտանգության խորհրդի կազմի մասին՝ ասաց, որ այն ղեկավարելու է վարչապետը, իսկ կազմում լինելու է առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները եւ այլն: