Մերօրյա էլիտար դասալիքները. VIDEO
2016-01-28 18:14:00

Այսօր տոնում ենք Հայոց բանակի կազմավորման 24-ամյակը: Եվ սա լավ առիթ է ևս մեկ անգամ մտորելու, թե ինչ է մեզ համար բանակը, և ինչ խնդիրներ ունենք այս դաշտում: Ի վերջո, հայոց բանակի մարտունակությունը գեղեցիկ կենացներով չի ձևավորվում ու պահպանվում: Իշխանական էլիտան պետք է բավարար քայլեր կատարի՝ իր օրինակով կարեւորելով բանակի դերը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Ցավոք ոչ, ՀՀ իշխանական վերնախավում կանգնած են մարդիկ, պետական պաշտոնների են նշանակվում այնպիսի երիտասարդներ, որոնք հայոց բանակում չեն ծառայել: Մինչդեռ հայոց բանակի դերի բարձրացման օրինակը պետք է դառնան Հայաստանի իշխանական էլիտայի ներկայացուցիչները: Ոչ թե որեւէ տոնի առիթով ՀՀ սահմանին «սելֆի» անելով, այլ իրենց կյանքով, անցած ճանապարհով ցույց տալով, թե ինչ արժեք է իրենց համար հայոց բանակը: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ զինված ուժերում ծառայություն չանցած ԱԺ պատգամավորներին, ՀՀ կառավարության անդամներին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Ինչ պատճառով էլ որ նրանք ազատված լինեն պարտադիր զինվորական ծառայությունից՝ ուսումնական թե առողջական, դրանից խնդրի էությունը չի փոխվում: Նրանք համարվում են մերօրյա դասալիքներ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում Թամարա Միքայելյան, Նարեկ Սարգսյան 



Այս նյութը դիտել են - 1412 անգամ