Վաշինգտոնում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել ի հիշատակ հրեական ողջակիզման զոհերի
2016-01-29 09:00:00

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատանը ամերիկացիներ Ռոդդի Էդմոնդսի ու Լուիս Գանդենի և լեհ Վալե և Մարիլա Զբիյեվսկիների պատվին կազմակերպված միջոցառմանը հրեա առաջնորդներին միացավ նաև Բարաք Օբաման:  

Նա իր ելույթի ժամանակ ասել է,- «Հրեական Թալմուդը սովորեցնում է, որ երբ մարդը ավերում է մեկ կյանք ապա նա ավերում է աշխարհը և երբ նա փրկում է մեկ կյանք ապա նա փրկում է աշխարհը»:

Ավելի վաղ Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանը միջոցառում էր կազմակերպել զոհվածների հիշատակին: Միջոցառմանը նաև մասնակցում էին ԱՄՆ-ում բնակվող հրեական ողջակիզումից փրկված մի շարք անձինք, որոնց թվում էր նաև Ալֆրեդ Մունզերը: 

Նա ասում է,- «Ես ծնվել եմ Նիդեռլանդներում: Իմ կյանքը փրկել է տեղացի մի ընտանիք և նրանց մահմեդական դայակը: Ինձ այս ընտանիքի մոտ են թողել երբ 9 ամսեկան էի: Նրանք իսկապես իրենց կյանքը վտանգել են ինձ ընդունելով: Սակայն դրա շնորհիվ է, որ ես այսօր այստեղ եմ»: 

ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Փիթըր Վիթթինգը ասել է, որ Գերմանիան քաջատեղյակ է ցեղասպանություն այլևս թույլ չտալու իր պատասխանատվության մասին:

Նա իր ելույթի ժամանակ ասել է,- «Մենք՝ գերմանացիներս կիսում ենք ձեր ցավը և անասելի դաժանության հիշողությունը: Սակայն ամենակարևորը, մենք կիսում ենք մեր համատեղ ապագայի տեսլականը»:

Ավելի ուշ Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոմիութիան դեսպանները կլոր սեղանի շուրջ  քննարկել են Եվրոպայում ատելության հաղթահարման թեման:

Այս նյութը դիտել են - 1393 անգամ