Զգայուն իրավիճակ. Արմեն Սարգսյանի գործոնը կաշխատի՞2018-02-01 18:53:00
Անդրկովկասում բավական նուրբ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել , որը կարող է ինչ - որ մի պահից սկսած հանգեցնել լիովին անկանխատեսելի կացության :
Բանն այն է , որ տարածաշրջանում կարծես տեղի է ունենում աշխարհաքաղաքական ուժերի նոր վերաբաշխում . մի կողմից Հայաստանում ուժեղանում է Արևմուտքի ազդեցությունը , մյուս կողմից ռուս - ադրբեջանական ռազմատեխնիկական հարաբերությունները սկսել են նոր թափ ստանալ , և սա այն պարագայում , երբ Աֆրինում Թուրքիան հստակ ագրեսիա է ցուցաբերում ` չթաքցնելով Մերձավոր Արևելքում ունեցած սեփական հավակնությունները :
Մի շարք վերլուծաբաններ , օրինակ, կարծում են , որ այժմ Ալիևը , փորձելով շահել Ռուսաստանի սիրտը ( բազմամիլիարդ նոր պայմանագիրը դրա վառ ապացույցն է ), փորձում է ստանալ Մոսկվայի համաձայնությունը ` Աֆրինի սցենարը Արցախում կրկնելու համար : Թե ինչ արձագանք կլինի Մոսկվայից, իհարկե, դեռևս, դժվար է ասել, բայց դատելով Ռուսաստանում հերթական հակահայկական բռնկումից,երբ Գարեգին Նժդեհին որոշ բանախոսներ հռչակում են որպես ֆաշիզմի համախոհ,գալիս է ապացուցելու,որ Մոսկվայում մտախոհ են Հայաստանում Արևմուտքի դիրքերի ամրապնդմամբ: Ադրբեջանի հետ սիրախաղ սկսելով`Կրեմլն այդպիսով մի կողմից հարստացնում է սեփական բյուջեն`բազմամիլիարդ ռազմական համաձայնագրեր կնքելով Բաքվի հետ, մյուս կողմից ուղերձ է հղում Երևանին`հասկացնելու,որ ուշիուշով հետևում է Արևմուտքի դիրքերի ամրապնդմանը: Իսկ սա նշանակում է, որ բոլորվին չի բացառվում,որ ապրիլյան ողբերգական դեպքերը կրկին անգամ կրկնվեն այս անգամ,սակայն,բոլորովին այլ մասշտաբներով:
Ճիշտ է`դժվար թե 2018-ը թեժ լինի`պայմանավորված թե՛ ՌԴ-ում, թե՛ ՀՀ-ում ու թե՛ Ադրբեջանում ներքաղաքական պրոցեսներով, սակայն առնվազը 2019-ին սրացումներ պետք է սպասել ու պատրաստ լինել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին:
Միակ հույսը , թերևս , մնում է հակակշիռների ճիշտ բանեցումը մեր կողմից :
Ցավոք , այսօրվա աշխարհը կառուցված է ավելի շատ հակակշիռների ու հակասություների , քան բարեկամության ու համագործակցության վրա : Այս իմաստով պետք է նկատել , որ Արմեն Սարգսյանի առաջադրումը ՀՀ 4- րդ նախագահի պաշտոնում կարող է Հայաստանի համար յուրատեսակ փրկօղակի դեր խաղալ: Սարգսյանը , որքան էլ համարվի Արևմուտքի մարդը , իրականում շատ իմաստներով կոմպրոմիսային ֆիգուր է , ով իր ունեցած ազդեցիկ կապերով կարող է հարկ եղած դեպքում պատմության անիվը թեքել հոգուտ Հայաստանի :
Իհարկե , պետք է հստակ գիտակցումն ունենալ նաև այն բանի , որ առանց ներքին բարեփոխումներ իրականացնելու , Հայստանը չի կարողանալու վաստակել Արևմուտքի լիարժեք աջակցությունն ու վստահությունը : Հայաստանին դեմոկրատիան այսօր հարկավոր է ավելի շատ , քան երբևէ , քանի որ դեմոկրատական երկրների հետ է , որ Արևմոտքը ճանապարհ կարող է անցնել , աջակցել ու հարկ եղած դեպքում սատար կանգնել . սա , եթե կուզեք , ռազմաքաղաքական նշանակության հարց է մեզ համար այսօր , որն աչքաթող անելն աններելի մի բան կլիներ :
Ալեքսանդր Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 173108 անգամ