«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սպասվում է, որ այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո որոշակի հստակություններ կարվեն կառավարությունում սպասվող կադրային և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ:
Երեկ « ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների շրջանակներում քննարկվում է Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։ Դաշակցությունը չի շտապում մեկնաբանել սույն տեղեկությունը, իսկ ՀՀԿ-ն շարունակում է պնդել, թե ոչինչ դեռ վերջնական հստակեցված չէ։ Մենք տեղեկացրել Էինք, որ ՀՅԴ-ն կարող է ստանալ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի պաշտոնը և ևս մի նախարարական պորտֆել: Ըստ մեր աղբյուրների, կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է իրարից անջատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՀՅԴ-ին հանձնել այդ նախարարություններից մեկը, այս պահի տվյալներով՝ տարածքային կառավարումը։ Պորտֆելը ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կհանձնի Դավիթ Լոքյանին։ Դաշնակցությանը նաև երկու մարզ կտրվի»,–գրում է թերթը։
Այս նյութը դիտել են - 1517 անգամ