ՏԿԱԻՆ-ը կբաժանվի ու Տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին
2016-01-29 09:09:00

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Երեկ «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշել է տարանջատել վերջերս միացված տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների մասը կշարունակի ղեկավարել գործող նախարար Արմեն Երիցյանը։ Իսկ ահա տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին։ Որոշումն այս մասով արդեն կայացվել է։

Նկատենք, որ տարածքային կառավարման նախարարությունը ամենափողառատ ու ազդեցիկ կառույցներից մեկն է, բացի այդ էլ նաև քաղաքական իմաստով է բավականին կարևորվում նախարարությունը։ Հատկապես ընտրությունների ժամանակ մարզպետներն ու քաղաքապետները հանձնարարականներ են ստանում և վերահսկվում են հենց այս նախարարության ղեկավար անձնակազմի կողմից։ Այնպես որ՝ տարածքային կառավարումը ՀՅԴ-ին հանձնելով՝ Սերժ Սարգսյանն ինքն իրեն կանգնեցնում է բավականին անհանգստացնող իրողության առաջ։ Չնայած՝ ով գիտե, թե ինչ ծրագրեր ունի Սարգսյանն իր, ապա նաև դաշնակների մասով»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1435 անգամ