Արդեն երկու օր է` լրատվականներից մեկը փորձում է տարատեսակ հարցերի շուրջ հնարավորինս բացասական ձևով հոլովել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունները:
Ըստ շրջանառվող լուրերի՝ պատվիրված նյութերի հեղինակը ո՛չ ավել, ո՛չ պակաս Արամայիս ու Արայիկ Գրիգորյաններն են: Թեմայի շուրջ Past.am-ը կապ հաստատեց Հովիկ Աբրահամյանի հետ:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ձեր դեմ ուղղված հոդվածները պատվիրված են Գրիգորյան եղբայրների կողմից, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Դա անհեթեթություն է: Ես չեմ հավատում»:
Այս նյութը դիտել են - 5811 անգամ