Պավլիկ Մանուկյանի ասած ղախպեն՝ լրագրողների պաշտպա՞ն
2018-02-09 23:39:00
Հայաստանյան Պետռեգիստրում , պարզվում է , սրանից հետո տեղ է գտնելու մի արհեստածին կառույցի անվանում, որին քնքշորեն կոչելու են «Լրագրողների անկախ արհմիություն»: Ամենակատակլիզմն այստեղ այն է , որ այս կառույցի ստեղծումը կապվում է մի մարդու անվան հետ , ում « լրագրող » անվանել կարելի է միայն մեծ վերապահումներով՝ պայմանավորված այն լկտի ու ստոր գործելակերպով, որ նա շատերից ծածուկ իրականացրել է նրանց դեմ , ում՝ այժմ պատրաստվում է իբր պաշտպանել : 
Լևոն Սարդարյանի մասին է գնում խոսքը , ում Ֆեյսբուքյան գրառումից էլ հենց տեղեկանում ենք համապատասխան կառույցի ստեղծման մասին , որի ստեղծման հիմնական նպատակ է հռչակվում լրագրողների շահերի պաշտպանությունն ու նրանց իրավուքների ոտնահարումը բացառելը :
Իհակե , կառույցի ստեղծման գաղափարն ինքնին զուտ տեսականորեն քննադատելի չես համարի՝ մանավանդ, որ նույն զարգացած երկրներում նմանօրինակ արհմիություններ որքան ասես կան ու բավական արդյունավետ գործունեություն են ծավալում: Սակայն այստեղ հարցն այն է , թե որքանով է Սարդարյանի ստեղծածը ծառայելու այն նպատակներին , որոնց մասին ի սկզբանե հայտարար վում է ու այն էլ բավական բարձրագոչ տոնով: 
Արդյո՞ք հենց միայն Սարդարյանի ղեկավարության տակ գտնվելը բավարար չէ՞ , որպեսզի կասկածի տակ դրվի այդ կառույցի գործունեության նպատակահարմարությունն ու արդյունավետությունն ի սկզբանե :
Բայց ոմանց մոտ կարող է հարց ծագել ՝ իսկ ո՞վ է , առհասարակ Լևոն Սարդարյանը :
Ի՞նչ մանրամասներ են նրա մասին հայտնի:
Հանրությանը տեղեկացնենք , որ նա իրականում լրագրողի մասնագիտությունը անդառնալիորեն վարկաբեկող, արատավորող մեկն է՝ մարդուկ, ով մասնիկն է հանդիսանում ոստիկանության կողմից ստեղծված , հաճախ չերևացող այն բանդայի, որն իր գործունեությամբ պղտորում է հայաստանյան ողջ լրատվական դաշտը, հարկ եղած դեպքում՝ վարկաբեկում մարդկանց, նրանց դեմ «բոչկա գլորում »: 
 Տեղեկացնեմ , որ իմ դեմ Նարեկ Մալյանի ու մյուսների կողմից կազմակերպված փաստացի ահաբեկչական գործողություններում ակտիվորեն ներգրավված անձանցից է Լևոն Սարդարյանն , ով հատկապես մասնագիտացած է մարդկանց դեմ հակաքարոզչություն իրականացնելու , հասա րակության մեջ ատելություն սերմանելու (ինչպես «Սասնա Ծռերի» անդամներից շատերի պարագայում)՝ ոստիկանության համար արդեն «ազգանվեր» համարվող գործունեության մեջ:
Իսկ ի՞նչ է հայտնի նրա անձնական որակների մասին:
Այստեղ նույնպես պատկերը շատ տխուր է,քանի որ բոլորին է հայտնի Սարդարյանի գլխավոր թուլությունը՝ սպիրտայինի նկատմամբ տածած անսահման սերը: 
Այս «մարդ-արաղը», փոխարենը դիսպանսերներում բուժվելու ու ինչ-որ կերպ սեփական ալկաշությունը հաղթահարելու, վերցրել ու մի ողջ արհմիություն է բացել՝ ենթադրելի է՝ դրսից գրանտներ կպցնելու հույսով: Իբր տեսե՛ք-տեսե՛ք մարդ եմ, իրավունք եմ պաշտպանում, փո՛ղ տվեք՝ ես էլ հարստանամ:
Վա՛յ ենք տալիս բոլոր նրանց, ովքեր ստիպված են լինելու Սարդարյանի ծառայություններից օգտվել: Ավելի լավ է առհասարակ հրաժարվեն իրենց մասնագիտությունից, քան դառնան Սարդարյանի կլիենտը:
Ո՞վ է սա,որ պետք է պաշտպանի դեր ստանձնի հասարակությունում ու այն էլ ազատ խոսքի…
Ի դեպ՝ պակաս վայ վիճակում չեն հայտնվելու նաև Հայկ Գևորգյանը , Աննա Իսրայելյանը , Գայանե Աբրահամյանը , Անուշ Հարությունյանը , Վահագն Թևոսյանը , Էրիկ Անթառանյանը , Ռուբեն Աբրահամյանը , Մհեր Արշակյանը , Մհեր Ղալեչյանը, ովքեր,փաստորեն դարձել են Սարդարյանի գործընկերները:
Տեսնես ինչպե՞ս են համագործակցելու մեկի հետ,ով ոտքից գլուխ թաթախված է հակաիրավական գործունեության մեջ՝ նախևառաջ ուղղված լրատվամիջոցի ղեկավարի դեմ՝ ստոր գրառումների տակ լայքելով, անբարո գրառումների տակ մեկնաբանություն գրելով, հանցագործներին աջակցելով՝ մասնակից լինելով հանցագործությանը:
Կասկածից վեր է,որ Սարդարյանի ստեղծած կառույցի բուն նպատակներից մեկն էլ հերթական անգամ ոստիկանությանը ծառայություններ մատուցելն է՝ դաշտը վերահսկելի դարձնելու, այն իբր ստերիլիզացնելու համար:
Տեղեկացնենք, որ սույն հարբեցողը, որտեղ աշխատել է, հարբեցողության համար հեռացվել է, իսկ այսօր աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս ու ասում. «...թե բա չեք ասի, լրագրողների մեծ մասը նույնիսկ չգիտի, թե իր իրավունքները, թե իր պարտականությունները, արհմիությունը որոշակիորեն զբաղվելու է այդ խնդիրների պրոպագանդայով լրատվական դաշտում՝ բացատրելով, թե ինչ կարելի է անել, ինչ պետք չի անել, բայց մեր սահմաններում, որ լրագրողների շահերի ու իրավունքների դաշտն է, արհմիությունը, միանշանակ, առանց որևէ քաղաքական երանգավորման, միշտ լինելու է ցանկացած լրագրողի կողքին»:
Իսկապե՞ս...Սարդարյան Լևոն, իսկ քեզ լրագրողական որևէ կազմակերպություն չէր բացատրել, որ չէր կարելի մաս կազմել մենթական-մալյանական ստոր խաղերին, առանց ճանաչելու չէր կարելի մի ընտանիք ոտնահարել, կպնել ընտանիքի սրբությանը՝ մորը, լրատվամիջոցի ղեկավարին, չէին բացատրել, որ «Սասնա Ծռերի» համակիրներին չէր կարելի մենթական էջերում վարկաբեկել ու հայհոյել, հը՞... Պավլիկ Մանուկյանի ասած՝ ՂԱԽՊԱ.....
 Փաստորեն, սույն օդիոզ կերպարը հանդես է գալիս շարքային գործակալի դերում, ում առաքելությունն է լինելու ոչ թե ազատ խոսքի պաշտպանությունն, այլ դրա սահմանափակումը այն բոլոր միջոցներով, որոնց կտիրապետի համապատասխան վա՜յ կառույցը:
Արաղը սիրող, արաղին հարգող Հայաստանի լրագրողների «պաշտպան» Լևոն Սարդարյանին մեկ խորհուրդ...Նախևառաջ ընտանիքի արժեքը իմացի՛ր, սրբություն ճանաչի՛ր, ուրիշների ծնողներին առանց ճանաչելու մի վիրավորի՛ր, նոր հետո լրագրողների իրավունքները պաշտպանի՛ր...
Շարունակելի...
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 29414 անգամ