Սա պետական մակարդակով սեփական ժողովրդի նկատմամբ իրականացվող խոշտանգու՞մ է, թե թալանի նոր ձև2018-02-21 11:42:00
Դեղատոմսով դեղերի վաճառքի հետ կապված ուզում եմ մի բան հասկանալ. ասենք երեկոյան մարդու մոտ սկսեց գլխացավ /օրինակ ռադիոճառագայթային ուժեղ ազդեցության օր էր ու պարզապես գլխացավ է/, հիմա էդ խեղճ մարդն ամբողջ գիշեր պիտի գլխացավով տառապի, որ առավոտյան գնա պոլիկնիկա ու դեղատոմս վերցնի, որ, օրինակ, իբուպրոֆեն կարողանա գնել:
Կարծում եմ հասկանալի է, որ առավոտյան էդ մարդու գլխացավն արդեն անցած կարող է լինել:
Սա պետական մակարդակով սեփական ժողովրդի նկատմամբ իրականացվող խոշտանգու՞մ է, թե թալանի նոր ձև: Իրականում, որոշ դեղերի վաճառք պետք է դեղատոմսով լինի, բայց պետք է հասկանալ, թե հատկապես որ դեղերի վաճառքը պետք է դեղատոմսով լինի:
Սա էլ խեղճ ու կրակ, աղքատության ծայրահեղ շեմին կանգնած ժողովրդին հերթական անգամ թալանելու և խոշտանգելու ձև է:
Ով չի հասկանում, որ գնում ես բժշկի, ասում ես ոտքդ ցավում է, բռնում են գլխի կատեից մինչև լեղապարկի ու երիկամի սոնոգրաֆիա են անցկացնում ու էդ գլխի կատեն էդպես էլ պարզ չէր թե ինչի համար է պետք: Ու դեռ չեմ խոսում բժշկական ծառայությունների որակից:
Դիանա Գրիգորյան
Այս նյութը դիտել են - 49888 անգամ