« Hayastan24 »-ը գրում է.
«Հանրային պաշտպան նշանակելը ձևական է, քանի որ մեկ հանրային պաշտպանը չի կարող 10 հոգու շահերը պաշտպանել», - փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց պաշտպան Արայիկ Պապիկյանը։
«Ո՞վ է տեսել մեկ պաշտպան 10 անձի պաշտպանություն իրականացնի, այն էլ այս քրեական գործով։ Դե ձեզ ինչ կա, որ ընդհանուր մեղադրանք եք առաջադրել, ընդհանուր էլ պաշտպան եք տրամադրում։ Դե մի 1000 տարի տվեք «Սասնա ծռերին», ասեք թող իրար մեջ բաժանեն, ով ինչքան կուզի, կնստի»,- հայտարարեց Պապիկյանը։
Պաշտպան Հարություն Բաղդասարյանը հայտարարեց, որ դատարանը, հանրային պաշտպաններ նշանակելով, իրար դեմ է հանում պայմանագրային և հանրային պշտպաններին։
«Փաստաբանական համայնքը մի պառակտեք, առանց այդ էլ պառակտված է, ես հիմա իմ գործընկերոջ համար պետք է կարգապահական վարույթ խնդրեմ, որ հարուցեն»,- ասաց պաշտպանը։
Այս նյութը դիտել են - 5276 անգամ