Արցախի Դադիվանք գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. տանը բռնկված հրդեհի հետևանքով այրվել են 7 ամսական զույգ երեխաները, հրդեհի պահին 4 երեխաները տանը մենակ են եղել:
Բաժնի պետ, փոխգնդապետ Սամվել Խաչիկյանը, որ անձամբ է մասնակցել փրկարարական աշխատանքներին և հրդեհված տնից դուրս բերել այրված երեխաների մարմինները, Sputnik Արմենիային պատմեց, որ երեխաների հայրը գյուղական դպրոցի ուսուցիչ է։ Նա առավոտյան գնացել է աշխատանքի, իսկ մայրը երեխաների հետ տանն է եղել։
«Մայրը քնած փոքրիկներին ու արթուն 2 երեխաներին թողել է տանը, ինքը դուրս եկել` հարևանի տուն սուրճ խմելու, թե ինչ-որ այլ գործերով։ Հենց այդ ժամանակ էլ հրդեհը բռնկել է»,- ասաց Խաչիկյանը։
Նա նաև նշեց, որ նախնական վարկածով, տանը ցուրտ է եղել, 3 տարեկան տղան փորձել է կրակայրիչով վառել վառարանը, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է դարձել։
Շարունակությունը՝ այստեղ: