Արցախն ու Սփյուռքը մշտապես բաց են աշխարհի հետ երկխոսության2018-03-15 01:36:00
Ճիշտ է՝ միգուցե դեռևս վ աղ է Արցախի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի արդյուքնների վերաբերյալ վերջնական գնահատկաններով հանդես գալու համար , սակայն արդեն իսկ պետք է ամրագրել , որ այդ այցի առաջին դրական պտուղներն իսկապես ստացվել են: ԱՄՆ Հայ դատի գրասենյակից տեղեկացրել են, որ հայաշատ Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Մերիլենդի պողոտան Արցախի փողոց անվանափոխելու գործընթաց սկսելու օգտին։ Ինչպես հայտնի է, այն գտնվում է Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև և կկոչվի ի պատիվ Արցախի Հանրապետության։
Ակնհայտ է,որ նման բարեկամական ժեստն ԱՄՆ կողմից արվում է ամենևին էլ ոչ հենց այնպես: Սա հստակ ազդանշան է առ այն, որ ապագայում նույնպես Վաշինգտոնը մտադիր է ամուր կամուրջներ հաստատել Ամերիկայի ու Արցախի միջև՝ մի բան,որը պետք է Բակո Սահակյանի կատարած այցի հիմնական նպատակներից մեկը համարել:
Այսպիսով՝ առնվազը միջին մակարդակում ԱՄՆ-Արցախ հարաբերություններն էապես կամրապնդվեն, ինչն իր հերթին չի կարող դրական ազդեցություն չունենալ բարձրագույն մակարդակով ընթացող գործընթացների վրա: Երկու՝ ամերիկյան ու Արցախի ժողովուրդների միջև ստեղծվում է անքակտելի կապ, ինչը, բնականաբար, հսկայական նշանակություն է ունենալու ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ողջ անդրոկվկասյան տարածաշրջանի վրա: Ներկա պահին հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն են հանդիսանում Անդրկովկասում խաղաղության պահպանման հիմնական գարանտը՝ հակառակ բոլոր այն ապակառուցողական ուժերի, որոնք շատ իմաստներով շահագրգռված են տարածաշրջանը հրո ճարակ դարձնելու մեջ՝ պղտոր ջրում ձկան որս կազմակերպելու ցանկությունից դրդված:
Բոլորին պետք է պարզ մեկ մեկ բան՝ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ու Սփյուռքը մշտապես բաց են աշխարհի հետ երկխոսության, կառուցողական կապեր հաստատելու համար ու մշտապես պատրաստ ամուր հարաբերություններ կառուցելու բոլոր նրանց հետ ,ովքեր կկիսեն այն համամարդկային արժեհամկարգը, որն այսօր դավանում է հայությունը:
Այս իմաստով Մերիլենդի պողոտան Արցախի փողոց անվանափոխելու պատրաստակամությունը պետք է Վաշինգտոնի կողմից համանման կամքի արտահայտման հստակ նշան համարել, Արցախի կողքին կանգնելու պատրաստակամության մասին վկայող փաստ:
Այս նյութը դիտել են - 6686 անգամ